«Վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,-երեկ ԱԺ ամբիոնից նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը Forrights.am-ի հետ զրույցում անընդունելի է համարում։ Նա հակառակն է պնդում՝ Անկախության հռչակագիրը հենց Հայաստանի լինելու մասին է։

«Ես համաձայն չեմ վարչապետի հետ, ակնհայտ է, որ Անկախության հռչակագիրը Հայաստանի լինելու մասին է։ Փաշինյանի քաղաքական որոշումները, մասնավորապես, Արցախի պատասխանատվությունը հանձնել Ռուսաստանին, բերեց նրան, որ այսօր ինքը սնանկ քաղաքական գործիչ է և ստիպված է ասել, որ Հայաստանի անկախության հռչակագիրը խնդիր ունի։  Իրականում խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Փաշինյանը կայացրել է որոշում Արցախի պատասխանատվությունը հանձնել Ռուսաստանին, որը բերել է էթնիկ զտման, ինչըլուրջ խնդիր է։ «Կարծում եմ, որ այստեղ կա քրեական հանցակազմ։ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումները հակառակն են Անկախության հռչակագրին, նա ունի խնդիր հռչակագրի իրավական դերը ու նշանակությունը Հայաստանի իրավական դաշտում փոխել, որպեսզի խուսափի ենթադրյալ քրեական պատասխանատվությունից։

Նիկոլ Փաշինյանի համար սա գլխավոր խնդիրն է, իր թիվ մեկ քաղաքական խնդիրն է վերացնել հնարավոր քրեական հիմքերը Հայաստանի իրավական համակարգը փոփոխելու միջոցով։ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն ունի Հայաստանի իրավական դաշտում, այն բացառում էր այն գործողությունները, որը Փաշինյանն արել է, դրա համար Փաշինյանն ուզում է հռչակագրի իրավական հիմքերը վերացնել։

Անկախության հռչակագիրը պետք է անփոփոխ մնա, չի կարող արդիականությունը և իրավական նշանակությունը կորցնել։ Բոլոր փորձերը նսեմացնել՝ իրավական հիմքերը անկախության հռչակագրի թելադրված են քրեական պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, որևէ այլ շարժառիթ չի կարող լինել, որ հռչակագրի հարցը դարձնել քննարկման առարկա։ Իր գոյությամբ հռչակագիրը ՀՀ քաղաքացիների համար չի կարող ունենալ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest