Ոսկեպարի 82-ամյա բնակիչ Ասիա Սեփխանյանը Faorrights.am-ի հետ զրույցում պատմում է, որ մինչ Արցախյան առաջին պատերազմը գյուղի հարևանությամբ ադրբեջանցի ընտանիքներ էին ապրում։ Լինում էր և՛ հարևանություն անել, և՛ առևտուր, և՛ միմյանց առիթներին էին մասնակցում։

«Առաջ գյուղում ինչքան հարսանիք էր լինում ադրբեջանցիները մասնակցում էին»,-ասում է Ասիա Սեփխանյանը, ադրբեջանական մի հարսանիքի էլ ինքն է մասնակցել,-«Գյուղում, որտեղ ադրբեջանցիներն էին ապրում, հարսանիքի եմ մասնակցել, իրենց տանն էլ գիշերել եմ։ Ադրբեջաներն էինք խոսում, իրենք հայերեն էլ գիտեին։ Հայերեն խոսում էինք, իրենք հասկանում էին Մեր խանութների եղածը իրենք էին տանում, իրենցը՝ մենք էինք բերում»,-ասում է նա ու հիշում խորհրդային տարիներից մի դեպք, որ նույնիկս հայն ու ադրբեջանցին էին միմյանց հետ ամուսնացել։

Ոսկեպարի 82-ամյա բնակչուհին լսել է խաղաղության օրակարգի մասին, — «Ես տելեվիզր մտիկ անում եմ, շատ դեպքերում էլ հիասթափված՝ չեմ էլ ուզում նայեմ»,-ասում է նա, որ էլ չի հավատում, թե հնարավոր կլինի 35 տարի առաջվա նման՝ մինչ Արցախյան առաջին պատերազմը, խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ։ «Չեմ հավատում, որ նույնը կլինի, նրանց թշնամությունը շատացել է, հնարավոր չէ, որ նույնը լինի»,-ասում է սահմանամերձ գյուղի բնակիչը։ Նա հիմա միայն խաղաղություն է ուզում՝ իր գյուղում ապրելու համար։

«Խաղաղության ենք սպասում, մեր միակ նպատակը դա է, որ խաղաղ լինի՝ այստեղ ապրենք։ Մենք երկուսով (ամուսինը)  ենք մնացել, մեր հայրենիքը, գյուղը պաշտպանում ենք։ Այստեղ ծնվել ենք, այստեղ ապրում ենք, այստեղ տուն ենք շինել, ամուսնացել ենք»,-ասում է նա։

Forrighst.am-ի հետ զրույցում ոսկեպարցիները շեշտում էին, եթե ադրբեջանցիները վերադառնան, իրենց համար խնդիրներ կստեղծեն՝ անվտանգայինից մինչև սոցալական։ «Շատ վատ իրավիճակ է, ո՞նց կըլնի, ահ ու դողով ապրել կըլնի՞, ոնց ենք էրեխանց դպրոց ուղարկըմ։ Եթե թուրքերը գան, մենք շրջափակման մեջ ենք լինելու, ի՞նչ պետք ա անենք»,-ասում է ոսկեպարցի տիկին Արևիկը։

Նա ուշադրությամբ է հետևում խաղաղության օրակարգի շուրջ բնակցություններին, բայց դեռ չի պատերացնում՝ ինչպիսի ելք է սպասվում։ Միայն վտահ է, եթե, այպես կոչված, «անկլավները» վերադարձվեն Ադրբեջանին կենսական նշանակության խնդիրներ են ունենալու՝ այդ թվում, ճանապարհի։

«Ճանապարհ չենք ունենա, էրեխեքը դպորց ո՞նց են գնալու, ուսանողներ ունենք, աշխատող էրեխա ունենք։ Մեզ ոչ մի ձևով ճանապարհ չենք ունենա, որ մոտենան։ Ոչ Իջևանի կողմ, ոչ Նոյեմբերյանի, ճանապարհ չենք ուենա,  Ոսկեպարը շրջափակման մեջ կհայտնվի։ Կարա՞նք մենք ազատ գնանք ու գանք»,-ասում է տիկին Արևիկն ու հարց բարձրասցնում՝ ինչու՞  են Արցախը և Տավուշի մարզի տարածքները ճանաչում ադրբեջանական։

«Եթե կռիվ սկսվեց, ի՞նչ ենք անելու, էրեխանցը ո՞նց ենք տանելու։ Առայժմ կրակոց չկա, թե հետագայում ինչ կլինի՝ Աստված գիտի»,-ասում է նա ու նշում է՝ Ոսկեպարում բազմաթիվ խնդիրներ կան, միայն թե իշխանության ներկայացուցիչ չի այցելում գյուղ, որ լուծումներ պահանջեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest