Արցախն ադրբեջանցիների կողմից շրջափակված է արդեն մեկ ամիս։ Այս ժամանակահատվածում Արցախում հումանիտար աղետ է հասունացել․ արցախցիները զրկված են աշխարհի հետ կապից, չկան առաջին անհրապեշտության պարագաներ, խախտվել է նրանց կեսական իրավունքերը։ Լաչինի միջանցքի փակված լինելու խնդրի լուծումները չեն երևում։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի գլոբալ հիմնախնդրին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայաստանն էլ կաջակցի։

Արցախի իշխանությունները քննադատում են Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ շեշտելով, որ դրանք չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։

Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները արցախահայության համար կենսական նշանակության Լաչինի միջանցքը բացելու համար։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսպիսի լուծում է առաջարկում։

«Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեին միջանցքի բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Մասնավորապես, հայկական ոստիկանությունը պետք է գնար և կալանավորեր այնտեղ ներկա բոլոր կեղծ բնապահպաններին, իսկ հետո փոխանակեր մեր գերիների հետ։ Ի՞նչն է խանգարում դա անել։ Քաղաքական կամք չկա։ Եթե ռուսական զինվորները չեն հեռացնում այդ մարդկանց միջանցքից, հայկական ռազմական ոստիկանության ներկայացուցիչները պիտի այդ մարդկանց կալանովրեին, մեղադրանք ներկայացնեին ահաբեկչության մեջ և առաջարկեին փոխանակում»,-ասաց քաղաքագետը։

Արդյո՞ք ուժի կիրառումը չէր հանգեցնի նոր ռազմական գործողությունների, և սա այն պարագայում, երբ 44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանի Զինված ուժերը չի վերականգնվել, թե՛ սպառազինության, և, թե՛ մարդկային ռեսուրսների ու ենթակառուցվածքների առումներով։ Անդրիաս Ղուկասյանը լիահույս է, որ Ադրբեջանը, որի նախագահը պարբերաբար հավակնություններ է հնչեցնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իսկ պատերազմից հետո արդեն իսկ տարածքներ է գրավել, Հայաստանի վրա չէր հարձակվի նման գործողության դեպքում։

«Ո՞վ կհարձակվեր Հայաստանի վրա։ Թող Ադրբեջանը փորձեր, այդքա՞ն հեշտ է Հայաստանի վրա հարձակվելը։ Հայաստանն ունի այդքան հնարավորություն դիմակայելու»,-կարծում է Անդրիաս Ղուկասյանը։

Իսկ ահա Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օահանյանը հակառակն է պնդում, ըստ նրա, Փաշինյանի իշխանության գալով բանակի քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի։

«Նրանք բանակի քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի՝ կլուբնիկի, տռուսիկ-մայկայի, եւ այդ ուղղությամբ 3 անգամ ավելի շատ գումար են օգտագործել, որը կարելի էր օգտագործել ռազմական տեխնիկայի ու սպառազինության վրա: Զինծառայողներին թույլ են տվել կրել բջջային հեռախոսներ:

Այս ամենը մի կողմ դնենք, որտե՞ղ է ղեկավարության դերը բանակին թիկունք կանգնելու, պատերազմի  ժամանակ բանակը համալրելու, տեղափոխելու  ռազմական ռելսերի վրա, ճիշտ գնահատականներ տալու եւ կարգուկանոն  հաստատելու մարտադաշտում»,-ասաց նա:

Ընդդիմությունը Հայաստանի ու Արցախի շուրջ առկա խնդիրների լուծումը տեսնում է միայն Փաշինյանի հրաժարականով։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest