Արևիկ Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ին լքել է Նախրջևանիկ գյուղն ու այլևս հնարավորություն չի ունեցել վերադառնալ իր տուն։ 30-ամյա  մայրը չորս անչափահաս երեխաների հետ գյուղից հեռացել է առաջին կրակոցների հետ, քանի որ գյուղը մոտ էր սահմանին, իսկ ձայներն ահաբեկում էին երեխաներին։

«Շատ վատ վիճակ էր, կրակոցների ձայները, որ լսեցինք, երեխաները սկսեցին վախենալ։ Միայն դակումենտները վերցրեցինք ու դուրս եկանք։ Թշնամին մեզ մոտ էր, հենց սկսեցին խփելը, մեզ գյուղից հանեցին։ Մեզ դուրս հանեցին, բերեցին Իվանյանի օդանավակայան, այնտեղ մեզ պահեցին երեք օր»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ մայրը։

Իվանյանի օդանավակայանում է գտնվում ռուս խաղաղապահների տեղակայման կենտրոնը։ Արևիկի փոխանցմամաբ՝ այնտեղ իրարանցում է եղել, բազմաթիվ երեխաներ ու սննդի բացակայություն։

«Էրեխեքը, ժողովուրդը իրար վրա լցված էին, բոլորը լացում էին, սոված, ծարավ։ Չգիտեմ՝ ոնց բացատրեմ։ Սննունդը հերթով էին տալիս, օր էր լինում հասնում էր, օր էր լինում՝ չէր հասնում, մնացել ենք սոված։ Կողքից մեկն է էրեխոցը հաց տվել։ Ռուսներն ասում էին՝ հերթ կանգնեք, ինչքանին հասնում էր՝ հասնում էր, չէ՝ չէր հասնում»,-պատմում է Արևիկը և նշում, որ օդանավակայանի տարածքից դուրս են եկել, եկել են Ստեփանակերտ և սպասել ավտոբուսի, որպեսզի կարողանան գալ Հայաստան։

«Մենք Ստեփանակերտից վերջին դուրս գալացողներից ենք, սեպտեմբերի 29-ին ենք դուրս եկել։ Առավոտից գնացել էինք հրապարակ, նստել ենք գետնին, սպասել ենք ավտոբուսին։ Տասի կողմերը նոր եկել են»,-ասաց նա՝ նշելով, որ զինված ադրբեջանցիները իրենց բռնի տեղահանվելուց մի քանի օր առաջ էին ներխուժել Ստեփանակերտ։

«Տենում էինք, որ գնում-գալիս են, ոտքով ման էին գալիս։ Ես ինքս տեսա փողոցում ու շատ վախեցա»։

Արևիկ Մարտիրոսյանն այժմ երեք երեխաների հետ բնակվում է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Վարձակալված տան համար 50 հազար դրամ է վճարում, որտեղ չկա ջուր և գազ։ «Յոլա ենք գնում։ Պետությունից ուշ-ուշ աջակցություններ են ստանում»,-ասում է նա՝ նշելով, որ դրամական աջակցություններն առանձին-առանձին են փոխանցում, չեն կողմնորոշվում որ մասի համար են ստացել և ընտանիքի, որ անդամի համար։

«Շատ խնդիրներ ունենք։ Սննդի, խնամքի պարագաների, երեպաների հագուստի, սառնարանի կարիք ունենք»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest