Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերկու» նախագիծը քաղաքականության իմիտացիա է, նա կոմպլեքսավորված քաղաքական գործիչ է, նույնացվում է պարտության հետ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

«Պարտության ֆիասկոն քողարկելու համար այսպիսի գեոպոլիտիկ նախաձեռնություններով է հանդես գալիս, նպատակն Արցախում տեղի ունեցածը քողարկելն է։ Եվրոպական պետությունների գործիչները հասկանում են, որ Փաշինյանը թյուրիմացաբար է ՀՀ-ն ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես խոսեց դատարկության մեջ, քանի որ այդպիի նախաձեռնությունները նման կերպ չեն ներկայացնում։ Նախ իմ նշածների պատասխանատու գործիչը չի կարող նման նախաձեռնություններով հանդես գալ։ Պետք է որակյալ քաղաքականություն վարես, որպեսզի ընդունելի լինի միջազգային հանրության կողմից։ Սա մի մարդու խոսակցություն է, որին ՀՀ-ում մի նեղ շրջանակ է աջակցում»,-ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում Վրաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ համաժողովում պատմեց ու մեծ էկրանի վրա ցուցադրեց՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում և ինչ է առաջարկում դրա համար։

«Մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով», — ներկայացրեց նա:

Նիկոլ Փաշինյանն այս ծրագրի իրագործման համար մի քանի սկզբունք առանձնացրեց՝ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը, պայմաններն էլ պետք է լինեն հավասար ու փոխադարձ բոլորի համար. — «Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը»:

Այս առաջարկներին զուգահեռ Անդրիաս Ղուկասյանը մատնացույց է անում արցախյան խնդրի տապալված քաղաքական լուծումը։ «ՀՀ տարածքն այսօր գտնում է օկուպացիայի մեջ, Փաշինյանն ի վիճակի չէ հայ գերիներին ազատել Բաքվի բանտերից, զսպի Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ։ Ադրբեջանում կրկին թուրքական կործանիչներն են, զորավարժություններ, այն ինչ տեսել ենք 2020-ի հուլիսին կրկնվում է։ Այս կառավարությունը չի կարողանում անվտանգության համար պատասխանատվություն իրականացնել։ Դա պետության գլխավոր գործառույթն է, ապահվել անվտանգություն, հիմա նման մարդը ինչ նախագծեր կարող է անել։ Ինչ ճանապարհներ, գծեր անցնելու մասին է խոսքը, երբ պետության ղեկավարը չի կարողանում անվտանգություն ապահվել»,-ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ Փաշինյանի այս ծրագիրը ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային չեն զսպի։ «Եթե Փաշինյանն իրավիճակի տերը չի, իրավիճակի տերը ՀՀ թշնամիներն են, իրենք կորոշեն ինչպես կանցնեն ճանապարհները, ինքն ո՞վ է նման դասավարության մեջ։ Նրա ձեռքը միայն ՀՀ պեչատն է, նա միայն կարող է ասել՝ մենք համաձայն ենք, չենք խոչընդոտելու, եթե ինչ-որ առաջարկություն լինի։ Նա ի՞նչ լծակ ունի իր ձեռքում։ Մենք ունենք ղեկավարը, որ իզգոյ է։ Փաշինյանը Հյուսիսային Կորեայի ղեկավարից տարբերվում է միայն նրանով, որ իր ձեռքում ժողովրդավարության դրոշակն է։ Ըստ էության արևմտյան պետությունների ղեկավարները խղճալով են իրեն վերաբերվում, քանի որ կարծում են չորս կողմից տապալված է»,-կարծում է քաղաքագետը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը տապալվել է քաղաքական, ռազմական և դիվանագիտական հարթություններում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest