Արդեն երրորդ օրն է շարունակվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած քայլերթը դեպի Երևան։ Այն սկսվեց Կիրանց գյուղից՝ շուրջ 15-օրյա բողոքի ակցիաներից հետո։
«Մենք հայտարարել ենք և դուրս ենք եկել, ժողովուրդը տարբեր տեղերից ինքնաբուխ գալիս է իր անհամաձայնությունն արտահայտելու, և ահավասիկ տեսնում եք դուք։ Մենք խնդիր ենք դրել, ասել ենք՝ դադարեցրեք այս ապօրինի գործողությունները։ Հակաօրինական, այսպես պարտադրված ռեժիմով, թշնամու պարտադրանքով, որը մենք չենք հնարում, փաստացի առկա են Ալիևի հայտարարությունները, որոնք ոչ մի անգամ չեն հերքվել։ Սպառնալիքի, շանտաժի, ուժի ներքո ինչպես կարող է մի երկրի սահմանազատում իրականացնել։ Քանի որ մեր իշխանությունները հակաօրինական ճանապարհով փորձեցին այս խնդիրը պարտադրել մեր ժողովրդին, մենք անհամաձայնություն ենք հայտնում»,-ասում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը Երևան է հասնելու մայիսի 9-ին թեմի առջնորդից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասել այդ օրը։
«Պատասխան ենք պահանջելու գործած բոլոր ապօրինությունների համար՝ հատկապես երկրի սահմանագծման, սահմանազատման հետ կապված։ hակաօրինական գործընթաց է։ Այս գործընթացը ստով է սկսվել և սուտը պետք է պատասխան տա։ Գործընթացը բերել և բարդել Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ժողովրդի ուսերին, դա՞ է ճիշտը։ Էլի պետք է կրկնեմ Ջերմուկ, Սյունիք, Վարդենիս․ թշնամու կողմից գրավված տարածքները սակարկման առարկա չեն՝ ետ վերադարձնելու թեմա չկա, բայց 90-ականների խնդիրը բերել են առաջնայնություն, սա ճի՞շտ է»,- հարցբում է Տավուշի թեմի առաջնորդը։
Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները եկեղեցականի քննադատությունները չեն ընդունում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հակադրձում է նշելով, թե կառավարությունը միակողմանի զիջումների չի գնում, սահմանազատումն էլ իրականացնում են միջազգային նորմերին համապատասխան։ «Ո՞րն է միջազգային այն նորմը, որը որ, ըստ իրենց, խախտված է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ՔՊ-ն այս շարժումը համարում է երկրում իրավիճակն ապակայունացնող, Ադրբեջանին պատերազմ հրահրելու փորձ։ Ակցիան վերագրելով նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչներին։ «Քանի անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել, էն ինչ մենք արել ենք, նույն ձևի, տարբեր դերակատարներով կրկնել և փորձել նույն բանը անել: Նոր բան մտածեք, մեկ է վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին, էն մնացածին բերելու են ցույց տան, ասեն՝ էս են, էս մարդիկ։ Գնում են, ուրիշ դեմքով գալիս են՝ նույն դերակատարները»,- հայտարարում է նա
Ալեն Սիմոնյանին չճանաչող Բագրատ Սրբազանը, սակայն, բարձրաստիճան ՔՊ-ականներից ուղերձներ է ստանում, թե ինչպես միանան իր ղեկավարած շարժմանը։ Հոգևորականն այս հայտարարությունն անում է ՔՊ-ականների կողմից իրեն ուղղված սուր քննադատությունների ֆոնին, երբ անգամ նրանցից շատերն ԱԺ ամբիոնից հայտարարում են, որ Տավուշի թեմի առաջնորդին Սրբազան անվանել պետք չէ։ Այուհանդերձ, կառավարության աշխատակազմն արձագանքեց արքեպիսկոպոսի հայտարարությանը որակեց սուտ ու կեղծիք։ Ի դեպ, հարց է առաջանում, թե ինչու է գործադիրն արձագանքում ՔՊ-ականներին վերագրվող տեղեկությանը։
Տավուշի թեմի առաջնորդը մեզ հետ զրույցում հայտարարում է, որ իրենց առջև դրված խնդիրը, իր գնահատմամբ, անօրինական սահմանազատումը դադարեցնելն է։ Չնայած Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքերին և սուր քննադատություններին, ուշագրավ է, որ բարձրաստիճան հոգևորականը մեր հարցին ի պատասխան նշում է՝ վարչապետի հրաժարականի պահանջ իրենց օրակագրում չկան։ «Որևէ այդպիսի պահանջ չկա ձևավորված»,-ասում է նա։
Տավուշի թեմի առաջնորդն այս թեմայով հարցերից կտրուկ է խուսափում։ Սակայն, այս շարժմանն աջակցող քաղաքացիները սոցիալական ցանցերում այս երթը համարում են իշխանափոխության գործընթացի մեկնարկ և հարց տալիս՝ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ո՞վ է ստանձնելու Հայաստանի ղեկը։ Այս հարցը Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանին զարմացնում է։ «Արդո՞նք այդպես են ասում։ Մենք այդպիդի հարց չենք դրել»։
Շարժման ակտիվ մասնակիցներից Սուրեն Պետրոսյանը ևս չի հստակեցնում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չեն ձևավորել։ Պետրոսյանը թվարկում է քայլերթի նպատակները։ «Միակողմանի հանձման գործընթացը կասեցնելը, պետականության անկման գործընթացը կասեցնելը»,-ասում է Սուրեն Պետրոսյանը։
Սուրեն Պետրոսյանը, սակայն, միաժամանակ չի բացառում, որ ինչ-որ փոլում նաև այդ երկրի ղեկավարի հրաժարականի հարցը կլինի օրակարգում։ Ըստ նրա բոլոր հարցերի պատասխանները կտրվեն Երևանում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։