«Չորս անց քսան հետը խոսել ավարտել եմ, չորս անց կես տվել են, որ մահացել է։ Ինձ հետ խոսելուց տասը րոպե հետո սպանությունը տեղի է ունեցել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է հուլիսի 26-ին, նախնական տեղեկություններով, դիրքերում ծառայակցի կողմից սպանված զինծառայող Մուրադ Գրիգորյանի մայրը՝ Անուշ Պետրոսյանը։

Մուրադ Գրիգորյանը ծառայում էր Վայքում։ Քննչական կոմիտեն Մուրադի մահվան դեպքով երկու վարկած առաջ քաշեց․ նախ հայտարարեցին, որ զինծառայողին ինքնասպանության են հասցրել՝ ընգծելով․ «Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը», հետո հայտարարեցին, որ զինծառայողին սպանել են և նրան հրազենով մահացու կրակոց հասցնելու կասկածանքով կալանավորվել է համածառայակիցը և դիրքի ավագը, որը դեպքից հետո, ըստ ՔԿ-ի, փորձել է տպավորություն ստեղծել, թե Մուրադը ինքնասպան է եղել։

Ծնողները Forrights.am-ի հետ զրույցում պատմեցին, որ ծառայակիցը, որը կալանավորվել է, Մորադի կողքին է եղել այն ժամանակ, երբ նա հեռախոսով զրուցելիս է եղել իրենց հետ։ Մայրն ասաց, որ լսել է, թե ինչպես է նա որդուց հեռախոսն ուզել։

«Կրակողը Բոյովն է եղել, անունն Արմեն է, իր ծառայակիցների է, որովհետև, եթե թուրքը չի կրակել, կողքը մենակ էդ տղեն է եղել, էլ ո՞վ է կրակել։ Խոսելու ընթացքում Բոյովն եկավ հեռախոսն ուզեց, ասաց՝ Մուրադ, հեռախոսը տուր, Մորադն էլ ասաց՝ խոսում եմ, ավարտեմ, կտամ։ Լսեցի, որ նա ասաց՝ Մուրադ, դու քո զենքը վեկալ գնա, ես իմը հետս բերել եմ։ Եթե Մուրադը հեռախոսը չանաջատեր, կարող է և ես կրակոցը լսեի»,-պատնում է մայրն ու ասում, որ որդու հետ խոսելիս զգացել է տրամադրությունը բարձ էր, առօրյա հարցեր են քննարկել, հիգենիայի պարագաներ է խնդրել, ձայնը մտահգությունների առիթ չեն տվել։

Հայրը՝ Սերյոժա Գրիգորյանն էլ դեպքի հետ կապված նշեց․  «Կողքից է կրակել, ժիլետը հագին է եղել, կասկեն էլ կողքին դրած։ Ցելով ուզեցել է խփի, քներակին է կպել, եթե այլ տեղ կրակեր, ժիլետը հագին էր․․․։ Ոչ մի կոնֆլիկտ չեն ունեցել։ Էրեխեն միշտ ասում էր, որ պոստերն ակուրատնի են, սաստավն էլ լավն է»։

Մուրադը Գրիգորյանների ավագ որդին է, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր մեկնել ծառայության։ Հայրն ասում է բազմաթիվ նպատակներ ուներ, ընտանիքը Մուրդաի հետ ապագայի պլաններ էր կազմում, հայրն ասում է՝ ավագ որդին ընտանիքում այլ տեղ ուներ։ Մայրն էլ հիշում է, թե որդին ինչպես էր պլանավորում ծախսել առաջին աշխատավարձը։ «Ասաց՝ հենց աշխատավարձ ստանամ, գալու եմ ախպորս համար մի լավ հեռախոս առնեմ, մյուս ամիսները ստանամ մաշին եմ առնելու․․․տենց զրույց ենք արել»։

Մուրադը, կարելի է ասել, որ դիրքերում է մեծացել։ Հայրն ասում է՝ խրամատները, զինվորականի առօրյան որդու համար հոգեհարազատ էին դարձել դեռ պատանեկության տարիներին՝ ապրելով Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում։  44-օրյա պատերազմի ժամանակ 16 տարեկան է եղել Մուրադը, ամբողջ օրն անցկացրել է դիրքերում։ Վազաշենը հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով մի քանի կիլոմետր  հեռավորության վրա է գտնվում, հայկական դիրքերը գյուղից հեռու են 800 մետր։ Հայրը պատմում է, որ Մուրադը օրն անցկացրել է դիրքեր եկածների հետ․ նրանց ջուր է տարել, սնունդ, հեռախոսների մատկոցներն է լիցքավորել, դիրքերը կահավորելու համար փայտ է կոտրել, տարել։ «Ես պատերազմին Արցախ էի գնացել, ինձ ասում էր՝ պապ, ես ՄՈԲ-ին դավեյրա չեմ անում, անծանոթ են, ես ամբողջ օրը կողքներին եմ, որ դիրքերը ցուց տամ, կացանները ցույց տամ, թուքերը չգան»։

Ընտանիքին գյուղապետարանում են հայտնել անդառնալի կորստի մասին։ Սերյոժա Գրիգորյանին հրավիրել են այնտեղ ու ասել՝ Մուրադն էլ չկա։ «Ասացին վատ լուր ունենք, Մուրադը չկա, ուշքս գնացել է, թե ոնց են տուն բերել, խաբար չեմ»,-ասաց նա։

Մուրադի մահվան հետ կապված սկզբանական փուլում տարածվում էր ինքնասպանության վարկածը, ծնողները դա սկզբից բացառել են։ «Որ եկան ասեցին ինքնասպան է եղել, ասացի՝ չեմ հավատում։ Ինքը կոտրվող չէր, խեղճ չէր, որ մինը կարող էր ճնշել ու ինքն այդ քայլին գնար»,-ասում է մայրը, իսկ հայրն ավելացնում է․ «իրեն ճանաչողներն ասում էին՝ նման բան չի կարող լինել։ Ինքը կյանքում մեկին կպած չի, չէր էլ թողնում, որ իրեն կպնեն, հանգիստ, համեստ տղա էր»։

Մուրադ Գրիգորյանի ծնողներն արդար դատաքննություն են պահանջում։ Forrights.am-ի հետ զրույցում ասացին, որ  քննությունից տեղեկություն չունեն։ Հայրը որդու հետ կապված մեղավոր է համարում ոչ միայն կրակողին, այլ նաև ամբողջ համակարգը՝ թվարկելով խնդիրները։ «Մեկ հոգի չէ մեղավոր, շատ մարդ է մեղավոր։ Վայենկոմատից սկսած մեղավոր են, որտեղից իմ տղան գնացել է բանակ, բժիշկ կա, հոգեբան կա, հրամանատար կա, օբշի կալեկցիան մեղավոր է»,-ասում է հայրը։

Մուրադի հայրն ու մայրը նշում են, որ մինչ այս պահը տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել։  Forrights.am-ը կշարունակի հետևվել քննության ընթացին։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։

Pin It on Pinterest