Այսօր առավոտյան համացանցը «խախտվեց» գազանի տեսանյութով, որը սեռական հաճույքի մակարդակով ուղղակի «սխկում» է իր դստերը։

Ի՞նչ է արել այս կինը: Նա չի ծեծել իր երեխային: Որովհետև ծեծել, նշանակում է դուրս գալ սիրողի քո բնությունից ու մտնել գազանի բնության մեջ: Այս կինը սիրողի բնություն չի ունեցել ու չունի: Որովհետև, չմեղադրենք նրան, նա չգիտի, թե դա ինչ է:

Բայց հարց է ծագում՝ եթե նաիսկապես գազան է, արդյո՞ք ամեն օր 24 ժամ ծեծել է այս երեխային: Ընդունենք, որ գազաններն էլ են time out վերցնում: Նրանք պիտի հաց ուտեն, նրանք պիտի քնեն, ուժ հավաքեն: Ավելին, պետք է այնպես անեն, որ իրենց սադիզմի օբյեկտի հետ ուրիշ ոչինչ չպատահի: Որպեսզի շարունակեն «սղկել»։ Այդպես վարվել են ստալինյան բանտախցերում, այդպես վարվում են տոտալիտար ինստիտուտներում։

Այդ կինն իր սեփական երեխային չի ծեծել: Իսկ ինչո՞ւ է ներգրավել մյուս երեխային: Որովհետև մյուսն այդ բռնությունից պաշտպանվել է ուրիշի հանդեպ բռնությանն աջակցելով: Դա ամբողջությամբ ձեռք է տվել մորը: Եթե մյուս երեխան չմասնակցեր, կդառնար նույնպիսի զոհ:

Մենք կարող ենք փորփրել այդ կնոջ և նրա ամուսնու անցյալը ու գտներ բռնության արմատների ամբողջ փունջը: Այստեղ կգտնենք ամեն ինչ՝ ներառյալ պրովինցիայի «հարմարությունները» սեփական բնազդներն արձակելու: Այս կինը հանցագործ չէ, մարդասպան չէ: Այս կինը ամենասովորական գազան է: Հանցագործը կամ մարդասպանը մի օր ինքնասպան կլինեն, այս կինը՝ երբեք:

Այս կինը, չզարմանաք, մեր պետության դեմքն է, նույնիսկ եթե պետության մեջ ինքը երեխայի հետ այսպես վարվող միակ դեմքն է: Իսկ ինչո՞ւ է նա մեր պետության դեմքը: Որովհետև մեր պետությունը այնպիսի խնդիրների մեջ է, որ ավելի արտառոց կլիներ, եթե այսպիսի դեպք էլ չլիներ: Մայրը գնում է ու մեկ ամիս առաջ անզգուշորեն բազմահարկ շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկած 7 տարեկան երեխայի գերեզմանի մոտ  ինքնասպան է լինում հենց պետության նույն դիմադրողականության բացակայության պատճառով: Համաձայնվեք թե՝ ոչ, դրանք նույն դեպքն են այն իմաստով, որ երկուսի դեպքում էլ պետությունը նրանցից դուրս է: Նորմալ պետության մեջ և երեխային կորցրած մորը, և երեխային «սղկող» կնոջը պիտի արդեն ճանաչած լինեին։ Երկրորդին՝ ԻԲՐԵՎ պարազիտ: Այսինքն, իր պարազիտին պետական մարմինները պիտի դեմքովիմանային:

Մենք դեռ, մեղա-մեղա, պետք է շնորհակալ լինենք այդ գազանին, որ իր հրեշավորությունը նկարահանելու «հաճույքն» է ունեցել: Ուրիշ ինչպե՞ս մենք, նրա կողքին ապրողներս իմանայինք, որ մեր մեջ հրեշ կա:

Ո՞վ է այդ կնոջ զահլեն ունեցել: Ոչ մեկը: Շարքային քաղաքացին կարող է դեմքով չիմանալ իր հրեշին, քանի որ հեչ բացառված չէ, որ ինքն էլ այդպիսին լինելու ճամփին է: Բայց պետությունը պետություն է, երբ իմացողը բոլոր դեպքերում կա ու ապրում է հարյուր հազարավոր մյուսների հարկերի հաշվին:

Մենք այսօր ցնցված ենք: Տեսանյութը գրեթե 44-օրյա պատերազմի առաջին օրվա էֆեկտն ունեցավ: Ինչո՞ւ: Որովհետև մեզանից շատերը երեխային սիրողի իրենց բնությունից դուրս չեն եկել, դեռ գիտեն, թե ինչ է գազանը: Բայց եթե պետությունը մեջքը չուղղի, ամենևին բացառված չէ, որ այսպիսի դեպքերը շատանան: Եթե չասենք, որ արդեն շատ են, ուղղակի չեն նկարահանում ու հպարտանում իրենց արածով, որովհետև այդքան «խելոք» չեն: Պետությունը այդ երեխայի մեջ չի ճանաչել իր քաղաքացուն: Ահա ինչու թույլ է տվել, որ նրա հետ անեն՝ ինչ մտքներով անցնում է:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest