Այսուհետ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը և օգտագործումը կսահմանափակվի։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 10-ի նիստում։

«Կարծում ենք, որ սա կարևորագույն ներդրում է Հայաստանում մարդկային կապիտալի և, մասնավորապես, մարդկանց առողջության մեջ»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որոշման նախագծով նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման պարտադիր պահանջներ կսահմանվեն, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ առևտրի կետերում ծխախոտի ցուցադրությունը հունվարի 1-ից արգելվել է։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ խախտումների դեպքում բարձր տուգանքներ են սահմանված։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 15-ից ծխելը կարգելվի նաև հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ տարածքներում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest