Զինծառայող է մահացել։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում են քննչական և վարութային գործողություններ:
ՔԿ–ն իր հաղորդագրությունը տարածելուց քիչ անց ավելացրել է մահացած զինծառայողի անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն.Թ.։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: