Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1631 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 391 588-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 8097 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1555 է: 

Մեկ օրում առողջացածների թիվը 2349 է, ընդհանուր առողջացածներինը՝ 352 985, փաստացի բուժվողներինը՝ 28 951: Մեկ օրում արվել է 4803 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 783 288 թեստ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest