Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող մեր արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից նոյեմբերի 12-ին կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը:

Քննարկմանը ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների, դատական համակարգի և հոգեբուժական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Թաթոյանն իր խոսքում կարևորեց թեմայի քննարկումը ոլորտին առնչվող մասնագետների հետ։  Իր ելույթում Թաթոյանը մասնավորապես ասաց․

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։

Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները: Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում և այլն:

Վերջինս շեշտեց, որ Հայաստանում մեծ խնդիր է նաև հոգեբույժների բացակայությունը, օրինակ, ըստ ՄԻՊ-ի Սյունիքի մարզում կա միայն մեկ հոգեբույժ, ինչը լրջագույն խնդիր է։ Գնահատված չէ ոլորտի աշխատանքը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:

Առանձնացված քննարկվող թեմաներից էր նաև հոգեբուժարաններում զսպման միջոցների կիրառումը, պացիենտներին ժամկետանց դեղերի տրամադրումը, կենցաղային պայմանները և այլն։

Թաթոյանն իր խոսքում անդրադարձավ նախորդ ամիս տեղի ունեցած միջադեպին, որի մասին ՄԻՊ գրասենյակ էր ահազանգել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքի» հասարակական կազմակերպությունը։

Հոկտեմբերին կազմակերպությունն ահազանգել էր, որ քաղաքացի Էդիկ Մարտիրոսյանին ոստիկանները ստիպողաբար նստեցրել էին մեքենա և տարել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ քաղաքացին անց էր կացրել մեկ ամիս։ Այդ ընթացքում Մարտիրոսյանը կորցրել է իր աշխատանքը։

Քննարկման ընթացքում անդարդարձ եղավ հոգեբուժական կազմակերպություններում անձի հոժարակամ կամ հարկադիր բուժման ենթարկելու  հանգամանքին։ ՄԻՊ գրասենյակը առաջնային է համարում հոժարակամ և հարկադիր կամ  ոչ հոժարակամ բուժման տարանջատման հարցը։

 Ըստ ՄԻՊ ուսումնասիրությունների Հայաստանում զգալիորեն փոքր է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հարկադիր բուժման ենթարկվող անձանց թիվը։ Օրինակ Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի ընդհանուր տիպի բաժանմունքում գտնվող 236 պացիենտից ընդամենը 5-ն է եղել դատական ակտի հիման վրա ոչ հոժարակամ բուժվող։

Հոժարակամ բուժվող բոլոր անձանց պատմագրերում առկա են հոսպիտալացման և բուժման վերաբերյալ նրանց համաձայնությունը, սակայն նրանց հետ առանձնազրույցները ցույց են տվել, որ գործնականում շատերը չեն ցանկանում գտնվել հոգեբուժարանում, ինչպես նաև տեղյակ չեն ցանկացած պահի բուժումից հրաժարվելու իրենց իրավունքից։

Անդրադառնալով դատապարտյալների հիվանդանոցին Թաթոյանը շեշտեց, որ սխալ է համարում այն հանգամանքը, որ անտեղ ինֆեկցիոն  և հոգեբուժական բաժանմունքները բաժանված չեն և հիվանդները գտնվում են նույն սենյակներում։ Այնտեղ չկան կանչի կոճակներ և հսկիչներ։

Թաթոյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ դատապարտյալների հիվանդանոցում հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտը սպանել էր ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող քաղաքացուն։

Ըստ ՄԻՊ ուսումնասիրությունների վերոնշյալ հարցերը ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրական մակարդակում լուծումներ չեն ստացել։

Թաթոյանը քննարկման ընթացքում շեշտեց նաև, որ վերոնշյալ խնդիրը առկա է հատկապես անչափահասների պարագայում, քանի որ նրանց բուժման համար պահանջվում է միայն օրինական ներկայացուցչի համաձայնությունը, և անչափահասների հոսպիտալացումը դատական վերահսկողության առարկա չի դառնում՝ անկախ վերջինիս տարիքից, իր կարծիքն արտահայտելու ունակությունից  և օրինական ներկայացուցչի՝անչափահասի շահերից գործելուց։ Արդյունքում, ստացիոնար հետազոտման և բուժման համար բավարար է միայն անչափահասների օրինական ներկայացուցչի համաձայնությունը։

ՄԻՊ-ն ընդծեց նաև, որ նույն խնդիրն առկա է նաև անգործունակ ճանաչված անձանց հարկադիր բուժման պարագայում, որտեղ ևս բավարար է օրինական ներկայացուցչի համաձայնությունը և հարկադիր բուժման կապակցությամբ դատական ակտ չի պահանջվում։

2018 թվականին հրապարակված ՄԻՊ զեկույցում անդրադաձ է կատարվում նաև հոգեբուժարաններում կիրառվող զսպման միջոնցներին։ Զեկուցում նշվում է,որ որոշ կազմակերպություններում օգտագործվում են օրնքով չսահմանված մեխանիկական միջոցներ։

Օրինակ Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնում կիրառվել են ռետինելարաններ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատում՝ սավանի կտորներ ամուր գործվածքից (ոչ կաշվե) պարաստված գոտիներ, Սյունիքում, Ավանում և Լոռու մարզում գործող հաստատություններում օգտագործվել են սինթետիկ գործվածքներից պատրաստված գոտիներ։ ՄԻՊ գրասենյակից ընդգծում են, որ դրանց կիրառումը ոչ միայն սահմանված չէ օրենքով, այլև կարող է վտանգել պացիենտի առողջությունը։

Զեկույցում ներառված են հաստատությունների գերծանրաբեռնվածության, կենցաղային պայմանների, լոգանքի, սննդի ապահովման և այլ խնդիրներ։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Ասպրամ Փարսադանյան

Pin It on Pinterest