Գյումրիում ԱԺ ընտրությունները դեռ չսկսված՝ սկսվել են խուզարկություններ ու ձերբակալություններ։ Մեր տեղեկություններով, այս պահին միայն «Հայաստան» դաշինքից կան մոտ 30 ձերբակալված անձինք՝ թե՛ պատգամավորի թեկնածուներ և թե՛ հանձնաժողովների անդամներ։

Ձերբակալվածների մեջ կան նաև կանայք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Հասմիկ Սահրադյանը, ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակի ներկայացուցիչներ։

Առավոտյան ժամը 5-ից խուզարկություններ են սկսվել նաև գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը առանձնատանը։ Քիչ հետո հանդես կգան ասուլիսով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Առավոտ

Pin It on Pinterest