Նախկին դատապարտյալները բուժման փող չունեն. պետությունը հոգսը գցում է հարազատների ուսերին

0
173

Կալանավայրից ազատվելուց հետո նախկին դատապարտյալները գրեթե միշտ ստիպված են լինում իրենց առողջական խնիրներով զբաղվել, քանի որ բերդը այնքան էլ բարեհաջող ազդեցություն չունի մարդու առողջության վրա: Սակայն առողջապահության հաստատությունների կողմից սահմանված գները մեղմ ասած չեն համապատասխանում նախկին դատապարտյալների, կամ նրանց ընտանիքի անդամների գրպանին:

Շատ հաճախ բանտից դուրս գալով, մարդը խուսափում է դիմել բժշկի, իսկ հատու կենտ դիմողները մի քանի հետազոտությունից հետո պարզապես աղքատանում են:

 Պետությունը անվճար բուժօգնուն է երաշխավորում միայն այն դեպքում, եթե դատապարտյալը չունի ընտանիք և  միայնակ է բնակվում: Մյուսների համար որևէ արտոնություն չի գործում:

«Ասում են՝ պիտի մենակ ապրես, այսինքն, եթե հարզատներիդ հետ ես ապրում ուրեմն թող հարազատներդ փողերը մուծեն: Իրանց վեջը չի որ ամեն մարդ անհատ է, — ասում է նախկին ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, — տղաս իր ընտանիքը, երեխաները ունի, ի՞նչ է ասելու իր երեխաներին՝ սոված մնացեք, ես պապայիս բուժման ծախսե՞րը պիտի հոգամ»:

Այս տարվա ապրիլին 25 տարվա անազատությունից Ստեփան Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց և տուն գնաց դատարանի դահլիճից: Տեսախցիկների առաջ նա ասաց, որ շատ է սպասել ազատությանը և հիմա վախենում է՝ հանկարծ իր հետ մի բան չպատահի:

Դուրս գալով կալանավայրից, Գրիգորյանը սկսեց զբաղվել իր առողջական խնիրներով՝ սրտի, թոքի: Հնարավոր է, շուտով թոքի վիրահատության գնա: Այժմ նա հետազոտություններ է անցնում բուժհաստատությւոններում:  «Սիրտս կորոնարոգրաֆիա արեցին, այսօր էլ նշիկավոր գեղձիս անալիզ տվեցի , դեռ մի քանի հետազոտություներ էլ են նշանակել, այդ ամենից հետո պարզ կլինի, վիրահատելու են թ՞ե ոչ», — կիսվում էր նա մեզ մեզ հետ ընթացքում, երբ հետարքրքվում էինք իր առողջությամբ։

Հետազոտություններն ահռելի գումարներ արժեն:

Սրտի կորոնոգրաֆիայի նվազագույնն արժեքը 160 հազար դրամ է, համակարգչային տոմոգրաֆիան արժե ամենաքիչը 2֊25 հազար դրամ: Սա «Աստղիկ» բժշկական կենտրոնի սահմանած գինն է, իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ում գները կրկնապատիկ բարձր են: Նախկին դատապարտյալը չունի և չի ունենա նման գումարներ, անգամ եթե իր և որդու ընտանիքին սովի մատնի և ողջ ընտանեկան բյուջեն ծառայեցնի սեփական առողջական կարիքներին:

 Օրերս նա նամակ է գրել վարչապետ Փաշինյանին, որը փոխանցեց նաև մեզ: 

«Հարգարժան պր֊ն Վարչապետ, ուզում եմ դիմել Ձեզ ևս մի առաջարկությամբ ,որը խնդիր է և  պահանջում է օրենսդրական փոփոխություններ։ Անձը կալանավայրից ազատվելուց հետո դիմում է իր բնակչության վայրում գտնվող պոլիկլինիկա առողջական խնդիրների հետազոտման համար, սակայն պոլիկլինիկաները անձին ուղարկում են մասնավոր հիվանդանոցներ, կլինիկաներ, հետազոտական լաբորատորիաներ, անալիզներ և ախտորոշումներ  կատարելու համար: Դրանք վճարովի ծառայություներ են, բայց ազատազրկման վայրերից դուրս գալուց հետո մարդիկ որպես կանոն չեն աշխատում: Որտեղի՞ց գումար հայթայթեն, չէ՞ որ վատառողջ են, իրենց առողջությունը կորցրել են բանտում:

Անձը որպես անհատ չի դիտվում, այլ այդ հիվանդ մարդու ծախսերը պետությունը գցում է հարազատների վրա, որոնք բերդում տարիներ շարունակ իրենց հարազատին պահելուց հետո լավ նյութական վիճակում չեն: Եթե անձը գրանցվել է ինչ֊որ հասցեում և այնտեղ կան աշխատող անձինք, ապա նրանք հայտնվում են ահավոր վիճակում։ Թաղապետարանը հարցում է անում, թե  քանի աշխատող կա տվյալ բնակարանում: Եթե աշխատողներ կան, ապա տվյալ անձը չի կարող օգտվել պետպատվերով ստանձնված կարգից։

Պարոն Փաշինյան, հիվանդ մարդու ծախսերը պետությունը պետք է հոգա,  այլ ոչ իր ընտանիքի անդամները», — գրում է Ստեփան Գրիգորյանը, և չի ավելացնում ամենակարևորը՝ որ բանտը պետական հիմնարկ է: Դատապարտյալի առողջությունը կորցնելու հարցում պատասխանատու է պետությունը: Սակայն նախկին դատապարտյալների բուժմանը, անկախ այն հանգամանքից, թե նրանք ունեն հարազատներ, թե ոչ, իր մեղքով կորցրած առողջության վերականգնմանը պետությունը չի մասնակցում:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here