Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային

Հարգելի տիկին ֆոն դեր Լայեն, Հարգելի պարոն Կոշտա,

Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները և իսկապես կնպաստեն Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացին:

Այս նամակով մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման վրա: Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին: Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական հարցերն անկյունաքարային նշանակություն ունեն: Ու հենց այս կարևոր արժեքների պահպանումը, իրավունքների նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որը թույլ է տալիս կայուն խաղաղություն հաստատել: Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում:

Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից:

Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր: Ուստի դիմում ենք ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին։

Ստորագրել են՝

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Հ

ելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

ԻՆԵԴՆԵԹ Տեղեկատվության և կրթության զարգացման ցանց ՀԿ

«Իրավունքի կենտրոն» ՀԿ

«Արագած հովիտ» ՏԱԽ) «

Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ Հ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

«Արցախ միություն» ՀԿ

«ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» սոցիալական, երիտասարդական ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետազոտական, փաստաբանական կենտրոն ՀԿ

Pin It on Pinterest