«Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների գործունեությունն ուսումնասիրվելու է, և արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսվելու: Այն նախաձեռնել են ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մարտի 1»-ով նրանք առնվազն 35 դատավորների կայացրած ակտեր են ուսումնասիրելու:

Արման Բաբաջանյանին խնդրեցինք  Forrights.am-ի համար նախ ներկայացնել գաղափարը` ինչու  Մարտի Մեկ և ինչու` հիմա:

-Ամիսներ առաջ ես իմ համախոհների հետ նախաձեռնեցի Վեթինգի դիմադրական շարժումը, որի նպատակն է գործող իրավակարգավորումների ու կառուցակարգերի շրջանակներում հասնել դատավորների համատարած վեթթինգի՝ զտման։ Դատաիրավական ոլորոտը Հայաստանի անցած երկու տասնամյակներում ամենախայտառակ վիճակում գտնված համակարգն է։ Լայն իմաստով, 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, ի թիվս այլ գործոնների ու պատճառների, տեղի է ունեցել նաև արդարության սովի, խեղված արդարադատության պատճառով։ Եվ հեղափոխության կարգախոսներն էլ վերաբերել են արդարությանը, արդարադատության վերկագնմանը։ Բազմիցս խոսվել է այն մասին և ոչ միայն իմ կողմից, որ արդարարադատության վերականգում ու արդարության հաստատում հնարավոր չէ նախկին կոռումպացված, հանցավոր դատավորներից բաղկացած դատական համակարգով և որ այդ համակարգը պետք է մաքրվի, զտվի։ Իշխանությունները սակայն անցած 2.5 տարիներին այդ ուղղությամբ գործնական քայլեր չարեցին և դեռ չեն անում, ուստի մենք որոշեիցնք մեր հնարավարությունների սահմաններում սկսել այդ գործընթացը՝ Վեթթինգի դիմադրական շարժումը։ Ձեր նշած գործընթացը՝ կապված Մարտի 1–ի գործերով վճիռներ կայացրած դատավորների հետ, իրականացվում է հենց դրա՝ Վեթթինգի դիմադրական շարժման շրջանակներում։ Հուրախություն ինձ և իմ համախոհների, ՀԱԿ իրավական հարցերով համակարգող Արմեն Խաչատրյանը միացավ մեր թիմին և մենք միասին ենք իրականացնում այդ աշխատանքը։  Այսինքն՝ սա ըստ էության համատեղ նախաձեռնություն է, որի նպատակը մեկն է՝ վեր հանել դատաիրավական համակարգի բոլոր այն ներկայացուիչցնիչներին, որոնք իրենց գործողություններով նպաստել են 2008 թվականի սահմանադրական կարգի բռնազավթմանը, դա արել են՝ մարդկանց դատապարտելով ապօրինի ազատազրկումների ու կայալնքների։

-Ինչո՞ւ որոշեցիք  ձեռնարկել այդ գործընթացը առանց վեթինգի սպասելու:

Ի՞նչ ասել է՝ սպասել վեթինգի։ Իշխանություններն իրենց գործողություններով, իսկ ավելի շատ՝ անգործությամբ ցույց են տալիս, որ գոնե մինչ այս պահը իրական մտադրություն չունեն իրականացնելու վեթթինգ։ Արադարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամիսներ առաջ բաց տեքստով հայտարարեց, որ առանց սահմանադրական փոփոխությունների համատարած վեթթինգ հնարավոր չէ։ Այս պայմաններում մենք կամ պետք է համակերվեինք այն մտքի հետ, որ տեսանելի ապագայում վեթթինգ չի լինելու, այսինքն՝ դատաիրավական համակարգը շարունակելու է մնալ նույն խայտառակ իրավիճակում, կամ պետք է քայլեր ձեռնարկեինք՝ գոնե հատվածական վեթթինգ իրականացնելու համար։ Այն, ինչ մենք անում ենք Արմեն Խաչատրյանի հետ դրա օրինակներից է։ Հասկանալի է, որ մեր նախաձեռնած գործընթացը չի հանգեցնելու համատարած վեթթինգի, սակայն կարող է առնչվել  առնվազն Մարտի 1–ի գործերով վճիռներ կայացրած մի քանի տանսյակ դատավորների։

-Խդրում եմ, պատասխսնեք, ո՞ր դատավորների մասին է խոսքը։ Միայն Մարտի մեկի գործերով, թ՞ե նաև այլ: Արմենը Խաչատրյանն ասում էր 35-37 դատավորների մասին: Արդեն հստա՞կ է ցուցակը:

— Խոսքը մոտ 4-5 տասնյակ դատավորների, ինչպես նաև դատախազների, քննիչների մասին է, որոնք իրենց համակարգված, մեկ կենտրոնից ուղորդված գործողություններով նպաստել են սահմանադրական կարգի բռնազավթմանը։ Այս գործերով վճիռներ կայացրած դատավորների ու նրանց նպատասած դատախազների, քննիչների գործողություններն ուսումնասիրվում են առաջին հերթին։ Բայց հույս ունեմ, որ մենք դրանով չենք սահմանափակվի և կանդրադառնանք նաև այլ աղմկահարույց գործերով վճիռներ կայացրած դատավորների, ինչպես օրինակ՝ որպես հանրային գերակա շահ ճանաչված տարածքներից մարդկանց սեփականությունից զրկելու, ունեզրկելու գործերին՝ Արամի ու Բյուզանդի փողոցների դեպքերին։   

Իրավական ի՞նչ գործընթաց է սկսվելու արդյունքում: Ովքե՞ր են ուսումնասիրելու գործերը։

— Այս փուլում գործերն ուսումնասիրում ենք մենք՝ Վեթթինգի դիմադարական շարժման անդամներս։ Գործընթացի ավարտին մենք դրանք ամենայն հավանակայնությամբ կհրապարակենք և ըստ ամենայնի, այդ հրապարակումներից շատերի հիման վրա կարող են հարուցվել իրավական գործընթացներ՝ սկսած ծառայողական քննություններից մինչև քրեական գործերի հարուցում։ Գլոբալ իմաստով, մեր նպատակն է բացահայտել ու հանրությանը ներկայացնել համակարգված, կազմակերպված հանցագործության մասին հաղորոդում, որին մաս են կազմել մի քանի տասնյակ դատավորներ ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնիցից շատերը, ցավոք այսօր էլ շարունակում են պաշտոնավարել։ Այդ հրապարակումներից հետո համամապատասխան կառույցները ստիպված կլինեն արձագանքելու՝ ամետարաբեր վարությների ու քրեական գործերի տեսքով։ Իսկ արդեն դրանից հետո տեղի կունենա վեթթինգը, քանի որ փաստերի ճնշման տակ այդ դատավորներն ուղղակի այլևս չեն կարողանա շարունակել պաշտոնավարել։ 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest