«Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում»․ քննարկում

0
348

«Բազմաթիվ տեղեկատվական գործունեություն իրականացնող  հարթակներ կան որոնք ուղղակիորեն ազդեցություն են ուենում այսօրվա կեծ մանիուլատիվ տեղեկատվական լրատվական հոսքի ձևավորման և զարգացման համար։ Այս առումով, իհարկե այն լրագրողական համայնքը, որոնք տարիներ շարունակ հետ չեն կանգնել իրենց  որդեգրած սկզբունքներից և էթիկայի սկզբունքներից չեն կարող անտարբեր նայել»,- այսօր այս մասին «Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ  Սուրեն Դեհերյանը։

Բավական բարդ է նաև հասկանալ ինչպես անել, որպեսզի լրատվական դաշտը զերծ մնա կամ գոնե ավելի անզոր գտնվի իսկապես  հանրօգուտ տեղեկատվական հոսքերի հարևանությամբ։

Սուրեն Դեհերյանի կարծիքով հիմնական լուծումը հանրության աջակցության մեջ կարող է լինել՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։

Ըստ նրա՝ մեդիա ոլոտում պետք է բաժանարար գիծ տանել՝ հեղափոխությունից առաջ և հեղափոխությունից հետո, և դա ակնհայտ երևում է միջազգային զեկույցներում, մասնավորապես Freedom House-ի զեկույցում, որտեղ արտացոլված են Հայաստանում 2017-18 թթ․-ների ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը վերաբերվող իրավիճակներին։

«2018 թվականի գարնան իրադարձություններից առաջ, տարիներ շարունակ ակնհայտորեն կարող էինք ասել, որ լրատվական ամենամեծ և ամենաազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում գտնվում են համակարգման կամ ազդեցության տակ և դրանք հիմնականում ուղղորդվում էին մեկ կենտրոնակայանից, որը որ պաշտպանում էր գործող իշխանության շահերը»,-նշեց Սուրեն Դեհերյանը, կարծիք հայտնելով, որ Թաշյա հեղափոխությունը բերեց նրան, որ մենք շատ ուրախացանք այն տեղեկատվական ազատ հոսքերից, որն ապահովեցին մեր լրագրողները ամենաակտիվ օրերին և օպերատիվորեն լուսաբանում էին  այն գործողությունները որոնք տեղի էին ունենում։

Նաև զարգացավ և արմատավորվեց անձի մեդիագործութնեությունը, այսինքն յուրաքանչյուր  անձ դարձել էր մեդիամարդ, կարելի էր նկատել, որ այդ օրերին ինչքան մարդ էր ուղիղ եթեր դուրս գալիս և իրենց գտնվելու վայրից տեղեկատվություն էր հաղորդում․

«Այդ օրերին հույս էր առաջանում, որ լրատվամիջոցներն ազատվեցին այն ազդցություններից, որ տարիներ շարունակ կար։ Այսօր թեպետ չի նկատվում նույն տենդենցը, սակայն մամուլի մի զգալի մաս շարունակում է մնալ ազդեցության տակ և պարտադիր չէ, որ այդ ազդեցությութնը լինի գործող իշխանության կողմից»,-նկատեց Սուրեն Դեհերյանը, նշելով, որ այն ինչ տեղի էր ունենում  նախկինում՝ ի օգուտ գործող իշխանության, այդ նույնը շատ ագրեսիվ ձևով, այսօր տեղի է ունենում ներկայիս իշխանությունների դեմ։ 

Այսօր սոցիալական ցանցերից ֆեյսբուքյան էջը ամենաբարձր ցուցանիշներ ունի՝ ՀՀ բնակչության 65%-ը․ ամբողջ տեղեկատվական հոսքերը շրջանառվում են Ֆեյսբուքյան տիրույթի միջոցով․

«Մնացած ցանցերը՝ թվիթթեր, յութուբը և այլք, կարծես թե օժանդակ բնույթ են կրում»,-նշեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ  Սուրեն Դեհերյանը դրական գնահատելով, այն հանգամանքը, որ բնակչության մեջ մասը կարողանում է օգտագործել սոցիալական ցնացերը, բայց չափազանց կարևոր է օգտագործել այդ ռեսուրսերը գրագետ ձևով։

Անդրադառնալով խնդիրներին Սուրեն Դեհերյանն ասաց․

«Հասարակությունն այսօր լրատվական կեղծ հոսքերի  մեջ խաբված է մի շարք գործողություններից, որոնցից են վերնագրերն ու լուսանկարները, որոնք առաջին հերթին հայտնվում են սոցիալական ցանցերում և խայծ  հանդիսանում լսրանանի համար՝ անմիջապես մտնելու տվյալ կայք»։

Ըստ նրա, բավարար է տարածել կեղծ վերնագիր՝համապատասխան նկարով և  մարդիկ արդեն դրա հիման վրա ունենում են որոշակի կարծիք, ընդունում է որպես փաստ և իրենց մեջ ձևավորում են թեմայի հետ կապված դիրքորոշում։

Սոցիալական ցանցերում կեղծ էջերի բանակ են ստեղծվել և վերջիններս ցանկացած կեղծ թեմայի վերաբերյալ ունեն կարծիք և միշտ մեկնաբանում են նման բովանդակություն ունեցող հրապարակուկմները․

«Նույնիսկ արժեքավոր տեղեկատվություն ստեղծող լրատվականները  լեն կարողանում մեդիա մարքեթինգի պակասին, նույնիսկ ռեսուրսների պակասի արդյունքում, լսարանի վրա ունենալ նույն ազդեցությունը ինչ կեղծ լրատվականները»,-նշեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ  Սուրեն Դեհերյանը։

Մեդիա հետաոտող Հարություն Ծատրյանի կարծիքով փաստերի ստուգման և մեդիա էթիկայի հետ կապված մենք ունենք ոլորտային խնդիր․

«Հայաստանի պարագայում մենք ստեղծել ենք մեզ համար իզոլացված մի իրավիճակ, երբ հատկապես մեդիա էթիկան մի կողմ է դրված և առաջին տեղում է օպերատիվությունը, առաջին ձեռքից ինֆորմացիան հասցնելը՝ ինչքան է դա կարող է չփաստարկված լինել»-նշեց նա, կարծիք կայտնելով, որ իրական խնդիրը կայանում է նրանում, որ լրատվականներում չկան մասնագետներ՝ լավ փորձառու մասնագետներ, որոնք ունակ են հմտությունները փաստերը ստուգելու համար։

Ըստ լրագրողի մեդիա էթիկայի երկրորդ պլան մղվելու պատճառը ոչ առողջ մրցակցություն, և եթե մենք նայենք միջազգային փորձում էքսկլյուզիվության և բովանդակության  մրցակցություն է․

«Հնարավորին չափ լավ բովանդակությունը բերում է մեծ լսարան, եթե դու կարող ես  հանրությանը ներկայացնել էքսկլյուզիվ իրադարձություն, ապա դու վստահաբար դառնում ես տվյալ ինֆորմացիայի աղբյուրը և  շատերն են գալիս դեպի քեզ մոտ։ Այս առումով մեզ մոտ չկա նման բան»,-հավաստիացրեց նա։

Հիշեցնենք, որ հանրային քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ձևավորված  «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here