Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Հաղորդման ընտրված ձևը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմել զինված ուժերում քրեածին իրավիճակի և իրական պատճառների մասին»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ցանկություն հայտնելով, որ շեշտը դրվեր պատճառների և կանխարգելիչ միջոցառումների վրա:
Նրա խոսքով՝ իրենք այդպես էլ չիրազեկվեցին դատախազության աշխատանքի մասին, հատկապես նախկին տարիների համեմատության մեջ:
Պատգամավորը նշեց, որ բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները խաթարում են հասարակության հավատը բանակի նկատմամբ. «Ձեր ներկայացրած 11 դեպքերի ցուցանիշները տարանջատված չեն: Դրանց մեծ մասը ինքնասպանության հասցնելու դեպքեր են: Բանակում քրեածին վիճակի գագաթնակետն է Մեղրու գնդում կատարված դեպքը. դա այդպես էլ մնաց ստվերում»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: