2020-2021, 2021-2022 թթ․ ուսումնական տարիների համար մարտական գործողությունների մասնակիցները, նրանց ուսանող երեխաները, ամուսինները՝ թվով 6330 շահառու, փոխհատուցում է ստացել պետության կողմից։ Ընդհանուր առմամբ խոսքը 1․4 միլիարդ դրամի մասին է։ Այս մասին այսօրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։
«Դա կրելու է շարունակական բնույթ։ Փոխհատուցում կստանան նաև 2021-22 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար, 2022-23 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար։ Խոսքը գնում է մարտական գործողություններին մասնակցած ուսանողների մասին»,- ասաց Թռչունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ 2021-2022 թթ․ ուստարվա համար պետությունը մասնակի փոխհատուցում է հատկացրել սոցիալական տարբեր խմբերի, մոտավորապես 5722 ուսանողների։ Նրանց թվում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներն են, մարտական գործողությունների մասնակիցները և այլն։
«Այս նպատակով հատկացվել է մոտավորապես 1․5 միլիարդ դրամ»,- ասաց Թռչունյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: