Հոկտեմբերի 14-ին և 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցակցվեցին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։
Հոկտեմբերի 15-ին իր ելույթում Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել հետևյալ հրատապ միջոցները․
- Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի և հայրենադարձի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին, ինչպես նաև կալանքի տակ գտնվողներին, որոնք գերության մեջ են հայտնվել 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զինված բախումների հետևանքով:
- Ազատ արձակվելուն պես՝ Ադրբեջանը պետք է վերաբերվի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ ձերբակալվածներին՝ համաձայն իր պարտավորությունների: Այդ թվում՝ թույլատրի անկախ բժշկական և հոգեբանական գնահատում ստանալուց:
- Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հայկական էթնիկ և ազգային ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության խոսք տարածելուց՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։
- Ադրբեջանը պետք է պաշտպանի հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, այդ թվում ՝ եկեղեցիների, տաճարների, երկրպագության վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և այլ շինությունների ու արտեֆակտերի հասանելիության իրավունքը: Ինչպես նաև, վանդալիզմի կանխումը։
- Ադրբեջանը պետք է ազդեցիկ միջոցներ ձեռնարկի կանխելու ապացույցների ոչնչացումը
- Ադրբեջանը չպետք է ձեռնարկի որևի գործողություն, որը կարող է սրել դիմումի առարկա հանդիսացող վեճը, և չպետք է դարձնի այն ավելի դժվար լուծելի։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին և 19-ին, դատարանը կանցկացնի հանրային լսումներ ՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի):
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: