Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։
Նա ազատ արձակվեց գրավի և չհեռանալու մասին ստորագրության դիմաց։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը բավարարեց փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Էրիկ Ալեքսանյանի` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Վարդևանյանն առաջարկել էր որպես գրավ դիտարկել առնվազն 10 միլիոն դրամը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: