Հայաստանում դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 141 937 դեպք, որոնցից 116 796-ն` առողջացած, 2326-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 22 227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 528876 թեստավորում:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին կատարվել է 2728 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 730 և մահվան 17 դեպք: Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 588 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest