Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», — գրել է նա: Այլ տեղեկություններ փաստաբանը չի հայտնել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։

Pin It on Pinterest