Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի ունեցած ավագանու նիստում համայնքի ղեկավար է ընտրվել սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը: Նա ընտրական ցուցակի երրորդ համարն էր։

Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը և «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։

Այդուհանդերձ, քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացել է 11 ձայն, ՔՊ–ից Վահրամ Սուքիասյանը՝ 8 ձայն, իսկ  «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը 2 ձայն։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 13–ին, ժամը 12։00–ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին և երկրորդ հորիզոնականում ընդգրկված թեկնածուները, որոնք տարբեր քրեական գործով կալանքի տակ էին, ինքնաբացարկ էին հայտնել: Առաջինը Բերդի նախկին երկարամյա ղեկավար Հարություն Մանուչարյանն էր, իսկ մյուսը նրա տեղակալ Սամվել Հովսեփյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest