Փետրվարի 14-ին Երեւանում կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքին։ Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը փաստացի խոստովանել է, որ կրում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը։ «Եվ այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, այն էլ գործող իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ, չի կարող օբյեկտիվ լինել։ 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը մնում է մեր առաջնահերթություններից մեկը, բայց կարծում ենք, որ աշխատանքը պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ կառավարությունը հրաժարական տա»,- պարզաբանեց Աբրահամյանը։  

Իր հերթին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքին։ Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ։

Այս խոսքերից հետո ընդդիմությունը վեր կացավ ու լքեց սենյակը, որտեղ ընթանում էր քննարկումը։

Նման պահվածքը զայրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest