ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք, կատարվել է 8857 թեստավորում, առողջացել է 2132 քաղաքացի, արձանագրվել է 6 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 501 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը ավելացել է 7-ով՝ հասնելով 1552-ի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: