Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 հազար 878 դեպք, որից 341 հազար 355-ը`առողջացած, 8060-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 923 մարդ:

Մեկ օրում կատարվել է 9658 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք, առողջացել է 5276 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք: Այլ պատճառով մահվան դեպքերի թիվը ավելացել է 4-ով՝ հասենլով 1540-ի։

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 744 հազար 536-ի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest