«ՎՏԲ Հայաստան» բանկը հետ է վերադրձրել Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքից տեղահանված Մայիլյանների բազմանդամ և սոցալական լուրջ խնդիրներ ունեցող ընտանիքից գանձված շուրջ 300 հազար դրամը:

Forrights.am-ը շուրջ մեկ ամիս առաջ անդրադարձել է Վազգենաշենից տեղահանված  և Գյումրիում վարձով ապրող ընտանիքի սոցալական խնդիրներին: Զրույցի ընթացքում ընտանիքի անդամները տեղեկացրել էին, որ բանկը գանձում է պետությունից իրենց փոխանցվող սոցալական աջակցության  գումաները: Պատճառնն այն էր, որ տարիներ առաջ ընտանիքի մայրը՝ Կարինե Մելքոնյանը, խաբեության զոհ դառնալով ապառիկ համակարգիչ էր գնել եւ փոխանցել այլ անձի, որը հետագայում  հրաժարվել էր վճարել  համակարգչի արժեքը: Կարինե Մելքոնյանը հայտնվել էր բանկի «սև ցուցակում»:

Forrights.am-ը Մայիլյանների խնդիրը լուսաբանելուց զատ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել էր նաև Հայաստանի մարդու իրավունքերի պաշտպանին:

ՄԻՊ-ի և Ֆինանսական համակարգի հաշտարարի միջամտությամբ գումարը վերադարձվել է ընտանիքին:

Այսօրինակ խնդիրներ ունեցող անձիք կարող են ահազանգել Forrights.am-ի խմբագրություն:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest