«ՎՏԲ Հայաստան» բանկը հետ է վերադրձրել Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքից տեղահանված Մայիլյանների բազմանդամ և սոցալական լուրջ խնդիրներ ունեցող ընտանիքից գանձված շուրջ 300 հազար դրամը:
Forrights.am-ը շուրջ մեկ ամիս առաջ անդրադարձել է Վազգենաշենից տեղահանված և Գյումրիում վարձով ապրող ընտանիքի սոցալական խնդիրներին: Զրույցի ընթացքում ընտանիքի անդամները տեղեկացրել էին, որ բանկը գանձում է պետությունից իրենց փոխանցվող սոցալական աջակցության գումաները: Պատճառնն այն էր, որ տարիներ առաջ ընտանիքի մայրը՝ Կարինե Մելքոնյանը, խաբեության զոհ դառնալով ապառիկ համակարգիչ էր գնել եւ փոխանցել այլ անձի, որը հետագայում հրաժարվել էր վճարել համակարգչի արժեքը: Կարինե Մելքոնյանը հայտնվել էր բանկի «սև ցուցակում»:
Forrights.am-ը Մայիլյանների խնդիրը լուսաբանելուց զատ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել էր նաև Հայաստանի մարդու իրավունքերի պաշտպանին:
ՄԻՊ-ի և Ֆինանսական համակարգի հաշտարարի միջամտությամբ գումարը վերադարձվել է ընտանիքին:
Այսօրինակ խնդիրներ ունեցող անձիք կարող են ահազանգել Forrights.am-ի խմբագրություն:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: