Հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական առաքելություն իրականացրած խումբն այսօր  մամուլի ասուլիս  էր հրավիրել «ՀՀ հոգեբուժական հաստատությունները նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում» թեմայով։ Խումբը տեղեկություններ հայտնեց հոգեբուժական հաստատություններում COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրների և սոմատիկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակի մասին:
 

Ասուլիսի բանախոսներն էին ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, Վաղարշակ Տեր- Հովհաննիսյանն ու նույն խմբի անդամ Սառա Ղազարյանը։

Արթուր Սաքունցը նշեց, որ զեկույցի միջոցով ներկայացվել է իրավիճակը, թե ինչքանով է Covid-19 համավարակի պայմաններում կարողացել ապահովել հոգեբուժական հաստատություններում՝ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ՝ ՀՀ-ում գործող 8 հոգեբուժական հաստատություններին տրամադրվել է 7800 ձեռնոց, 19600 դիմակ, 110 հատուկ տեսակի դիմակ, 101 լիտր ախտահանող նյութ 6 համակարգիչ տրամադրվել է 5 հաստատության և նաև մեկհաստատության տրամադրվել է համացանցի հասանելիություն։ Այս ամեն ինչը կազմել է մոտ 3 միլիոն դրամ։

Հոգեբուժական հաստատություններ այցելություն կատարելու համար խմբի անդամներին համապատասխան վերնահագուստով և միջոցներով ապահովել է Բաց հասարակության հիմնադրամը, որպեսզի համավարակի ներթափանցումը հաստատություններ կանխվեն։ Տվյալների հավաքագրման և զեկույցի կազմման համար աջակցություն է տրամադրել Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեն։

«Այն ուսումնասիրությունը, որը զեկույցի ձևով ներկայացվում է շատ կարևոր խնդիրների է վերաբերվում։ Հայտնի փաստ է և դա միջջազգային ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ  հոգեբուժական հաստատություններում մահացությունների մոտ 26 տոկոսը կազմում են հենց սոմատիկ հիվանդությունների պատճառող գրանցված մահերը։ Զեկույցում գնահատականներ են տրվել պետության կողմից իր պարտավորությունների կատարման մասին։ Զեկույցը ներկայացվել է նաև Առողջապահության նախարարությանը, ակնկալելով՝ արձագանք և փոփոխություններ՝ արձանագրված խնդիրների վերաբերյալ»,- եզրափակեց Սաքունը։

Խմբի անդամ Վաղարշակ Տեր- Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ
պետությունը չի ապահովել տեսազանգերի հնարավորությունը հոգեբուժական հաստատություններում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար։

«Մասնավորապես կորոնավիրուսի տարածումից հետո, երբ արտակարգ դրություն հայտարարվեց և սահմանափակումներ մտցվեցին դա որոշակիորեն բացասական անդրադաձավ նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վրա, որովհետև նաև արգելվեցին ծանրոցները, հանձնուկները, ինչպես նաև տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգերի։ Դա նշանակում էր, որ պետությունը պետք է ապահովեր համապատասխան չափով, քանակով այն սարքավորումները, որոնցով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք կարողանան պատշաճ ձևով  կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Մեր դիտարկումների արդյունքները ցույց տվեցին, որ դա չի ապահովվել»- մանրամասնեց Տեր- Հովհաննիսյանը։

Դիտորդական խմբի ուսումնասիրությունը անդրադառնում է սոմատիկ հիվանդությունների վերահսկմանն ու կանխարգելմանը, ուշադրություն է դարձվում, թե հոգեբուժական հաստատություններում ինչպես է սոմատիկ առողջությունը պահպանվում։

 «Դիտարկումները կատարվել են թե՛ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններում, թե մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հաստատություններում։ Ուշադրություն ենք դարձրել հաստատությունների վիճակին, ինստիտուցիոնալացման քաղաքականությանը, համավարակի կանխարգելմանը և վերահսկման միջոցառումներին, մասնավորապես  ստացիոնար բուժման հասանելիությանը, համավարակի վերահսկողությանն ու կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, դեղորայքային ապահովվածությանը, համալրվածությունը՝ անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով։ Ընդհանուր առմամբ ուշադրություն է դարձվել, թե ինչպես  է սոմատիկ հիվանդությունների վերհսկումն ու կանխարգելումն իրականցվում»,- մանրամասնեց Տեր- Հովհաննիսյանը։

Դիտորդական խումբն արձանագրել է, որ կորոնավիրուսի տարածումից մեկ ու կես տարի անց այդպես էլ չեն մշակվել և չեն ներդրվել համավարակի պայաններին համապատասխան կարգավորումներ՝ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձանց ընդունելության համար։ Չի նախատեսվել լրացուցիչ պարտադիր հետազոտությունների իրականացում։ Չի գնահատվել հաստատությունների անհատական պաշտպանության և ախտահանիչ միջոցների կարիքը, և այն ըստ անհրաժեշտության բավարարելու որևէ  մեխանիզմ չի ներդրվել։  Խմբի անդամը հավելեց, որ զեկույցում տեղ է գտել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը․

«Կորոնովիրուսի դեմ պատվաստման գործընթացը մենք գնահատել ենք, որ հստակ չի կարգավորվել, տարբեր հաստատություններում տարբեր ժամանակ է մեկնարկել, կարող ենք նաև նշել, որ պատվաստվելուն իրազեկված, համաձայնություն ձեռք բերելու և այն երեշխավորելու հարցը մեզ համար անհասկանալի է։ Օրինակ՝ Արմաշի հաստատությունում, երբ պատվաստվել էին բոլոր անձիք՝ 85 խնամք, բուժում ստացող անձիք, իսկ Լոռու կենտրոնում այդ ժամանակ, դեռ պատվաստման գործընթացը մեկնարկված չի եղել։ Անպատասխան է մնացել իրազեկված համաձայնության հարցը, որը շատ կարևոր  է հոգեկան առոջղության խնդիրներ ունեցող անձանց դեպքում։ Մյուս հիմանական խնդիրն այն է, որ բուժում և խնամք ստացող անձանց բուժում ստանալու իրավունքը ոչ պատշաճ է իրացվել»։

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպության ներկայացուցիչ Սառա Ղազարյանն էլ իր խոսքում շեշտեց, որ զեկույցի միջոցով ներկայացվել է, թե ինչքանով է պետությունը COVID-19 համավարակի պայմաններում կարողացել ապահովել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը:

 «Ուսումնասիրվել է սոմատիկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման համար հատկացվող բյուջեները, նկատելի է, որ միասնական մոտցում չի ցուցաբերվել»,- ասաց Ղազարյանը:

Նա նաև ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ Covid-ով վարակված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին չեն հոսպիտալացրել:

Ասպրամ Փարսադանյան

Pin It on Pinterest