«Սեպտեմբերի 27-ի առավոտյան քնած էինք, արթնացանք, երբ ԱԹՍ-ով խփեցին շտաբին, առավոտ 07:15 էր: Սկզբում գիտենինք, թե երկրաշարժ է, բայց տեսանք, որ շտաբը վառվում է, ԱԹՍ-ները երկնքում պտտվում են»,- forrights.am- հետ զրույցում պատմում է  44-օրյա պատերազմի մասնակից Մկրտիչ Չոբանյանը:

Մկրտիչը պատերազմի ընթացքում տասը ամսվա ծառայող է եղել:  Պատմում է, որ հրամկազմից տագնապով դիրքեր բարձրանալու հրաման են ստացել, սակայն հասնելու պես տեսել են, որ թշնամին արդեն գրավել է առաջնագծի դիրքերը:

«Ես  Հադրութում էի ծառայում, մոտոհրաձգային վաշտից էի, ինձ տեխնիկա էր ամրացված: Տեխնիկայից իջա, որ գնամ զենք-զինամթերք ստանամ իջնելուց կարճ ժամանակ անց այն պայթեցրեցին»,- հիշում է պատերազմի մասնակցն ու հավելում, որ սեպտեմբերի 27-ից մինչ 30-ն «առաջնագծի հայկական կողմի դիրքերը մեկ անցել է թշնամուն, մեկ ՀՀ զինված ուժերի վերահսկողությանը, իսկ սեպտեմբերի 30-ից հետո մշտական մնացել է իրենց»:

«Պատերազմի առաջին երկու օրը խուճապ էր, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Զորքը գնալով պակասում էր…»,- ասում է Մկրտիչը:

Մկրտիչը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 16-ը մարտերին մասնակցել է Հադրութում եւ սեփական աչքերով տեսել, թե իրենց մոտ գնացած կամավորներն ինչպես են լքում դիրքերը:

«Մեզ մոտ եկած կամավորները մաքսիմում երեսուն րոպե էին մնում, կես ժամ անց դիրքը դատարակ էր մնում: Ինքնագլուխ որոշում էին, որ պետք է նահանջեին ու փախնում էին: Ասում էին՝ մենք ուզում ենք փրկվել, ուզում ենք ապրել… Կամավորներնը ջոկատ կազմած գալիս էին, վերցնում էին բրոնը, կասկեն եւ զենքը, մեզ ասում էին՝ տղեք ջան, դուք հանգստացեք, մենք մի քանի ժամ դիրքում կլինենք: Մի կես ժամ հետո տեսնում էինք, որ առանց զենք, առանց կասկա վազում էին: Ասում էին՝ ահավոր է, չենք դիմանում: Հարցնում էինք՝ բռոնի ժիլետը, զենքը ու՞ր են, պատասխանում էին՝ ծանր է գցել ենք…Դիրքը տալիս էին կամ շատ ժամանակ լինում էր, որ դիրքը չէին էլ հանձնում, հակառակորդը դեռ չեկած, կրակոցների ձայնից վազում էին»,- ասում է Մկրտիչ Չոբանյանը:

Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ հայտնեցին, որ առաջնագծում կան անձիք, ովքեր զինվորների շրջանում կեղծ լուրեր են տարածում, թե «հողերը ծախած է, կռվել պետք չէ» Մկրտիչն ասում է, որ նման տեղեկություններ հիմնականում կամավորներն են տարածել:

«Գալիս ասում էին՝ իզուր էլ կռվում եք, սաղ հողերը ծախել են: Նման հայտարարություններ ես զորքից չեմ լսել, ՄՈԲ-ից էին գալիս ասում, կամավորներից էին ասում: Մեզ ասում էին, որ իզուր ենք կռվում: Գեներալների կողմից նման բան չեմ լսել: Բարձր զինվորական տեսել եմ միայն Շաքարյանին (Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյան, հեղ.), բայց նա միշտ ոգևորել է, ասում էր՝ ձեր կողքին եմ »:

Հոկտեմբերի 13-ի գիշերը Մկրտիչը ծառայակից ընկերների հետ հրաման է ստացել գնալ Վարանդա (Ֆիզուլի), քանի որ այնտեղ թշնամին զորքեր է կուտակել: Ճանապարհին, սակայն, ԱԹՍ-ների հարվածից 20 զինվորից 16-ը զոհվել են, իսկ Մկրտիչը եւ երեք ընկերները վիրավորվել են: «Մենք էլ երևի ողջ մնացինք, քանի որ կասկայով էինք»,-ասում է:

Մկրտիչը հիշում է՝ վիրավորրվելուց վեց ժամ անց են միայն իրենց օգնություն ցուցաբերել: «Ես չզգացի, թե ոնց վիրավորվեցի, գետնից բարձրանում եմ՝ ամբողջ մարմինս արյան մեջ է, ֆորմես հալվել էր վրաս: Ձեռս տարա սրտիս, զգացի, որ զարկում է, ասացի ինչ լավ է, որ ողջ եմ»:

Մկրտիչը ծանր բկորային վնասվածքներ է ստացել: Մարմնից 38 բեկոր է հանվել, որից երկուսը ինքն է տանը հանել: Այժմ մեկ բեկոր էլ պարանացում կա, որի հեռացման վիրահատությունը դեռ հակացուցված է: Մկրտտիչը պատերազ մի թեժ օրերին ողջ մնալու հույսեր չի ունեցել:

«Ինձ մոտ կանգնած զինակից ընկերը մոր հետ էր խոսում, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, հետ եմ գալու եւ այդ պահին ԱԹՍ-ն նրան խփեց»

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest