Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1025 և մահվան 20 նոր դեպք

26

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1025-ով՝ հասնելով 198 հազար 898-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 626-ով և հասել 178 հազար 227-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 639 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 884 հազար 929-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 647-ի, ևս 936 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 88 մարդ։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը