Ասկերանի Սղնախ գյուղում իրականացվում է զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանք

116

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, մարտի 29-ին շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչև այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն: