Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1094 և մահվան 16 նոր դեպք

89

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1094-ով՝ հասնելով 189 հազար 540-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 743-ով և հասել 170 հազար 903-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 753 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 833 հազար 912-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 450-ի, ևս 881 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 306 մարդ։