Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

97

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող մարտական գործողությունների հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Աճյունների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առայսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում»,-մանրամասնեց Թադևոսյանը: