Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 4-ին  սոցցանցի իր էջի միջոցով հայտարարեց, որ վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, առանց բացատրելու պատճառը:

Նույն օրը լուր տարածվեց, թե Անանյանը հեռացել է վարչապետի հետ ունեցած կադրային անհամաձայնության հետևանքով: Իսկ հունիսի 5-ին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ տեսակապի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ Նույն օրը վարչապետը նոր հրաման ստորագրեց՝ ՊԵԿ նախագահ նշանակել Էդվարդ Հովհաննիսյանին, որը մասնագիտությամբ իրավաբան է:

Նա ՊԵԿ համակարգում է 2009 թվականից և հիմնականում աշխատել է հարկահավաք գերատեսչության քննչական բլոկում: 2019 թվականի փետրվարից ղեկավարել է ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, իսկ հուլիսից արդեն ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել:

Փաստորեն, տնտեսագետ, ֆինանսների ու վարկերի մասնագետ Դավիթ Անանյանի փոխարեն պետության եկամուտներն ապահովող գերատեսչության նախագահ դառնում է մեկը, ով հիմնականում հարկահավաքի օպերատիվ կառույցում է աշխատել՝ «օպերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 4-ին  սոցցանցի իր էջի միջոցով հայտարարեց, որ վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, առանց բացատրելու պատճառը:

Նույն օրը լուր տարածվեց, թե Անանյանը հեռացել է վարչապետի հետ ունեցած կադրային անհամաձայնության հետևանքով: Իսկ հունիսի 5-ին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ տեսակապի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ Նույն օրը վարչապետը նոր հրաման ստորագրեց՝ ՊԵԿ նախագահ նշանակել Էդվարդ Հովհաննիսյանին, որը մասնագիտությամբ իրավաբան է:

Նա ՊԵԿ համակարգում է 2009 թվականից և հիմնականում աշխատել է հարկահավաք գերատեսչության քննչական բլոկում: 2019 թվականի փետրվարից ղեկավարել է ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, իսկ հուլիսից արդեն ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել:

Փաստորեն, տնտեսագետ, ֆինանսների ու վարկերի մասնագետ Դավիթ Անանյանի փոխարեն պետության եկամուտներն ապահովող գերատեսչության նախագահ դառնում է մեկը, ով հիմնականում հարկահավաքի օպերատիվ կառույցում է աշխատել՝ «օպերը»: 

Անանյանի հեռանալու պաշտոնական պատճառը կարելի է համարել կորոնավիրուսը՝ վարչապետը դժգոհ էր, որ Արարատյան մաքսատանը կուտակումներ կան, որոնք նպաստում են կորոնավիրուսի տարածմանը: Նա  մի քանի լուսանկար էր հրապարակել իր ֆեսյբուքյան էջին մաքսատանը հաճախորդների կուտակումներ պատկերող: Ապա պահանջել էր հեռացնել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, ինչի հետ Անանյանը չի համաձայնվել ու ազատման դիմում էր գրել: 

«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», — փոխանցեցին ՊԵԿ մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը, այսպիսով հաստատելով շրջանառվող տեղեկությունները: 

Սակայն այս հաստատումից հետո նոր տեղեկություններ շրջանառվեցին, թե  ազատման դիմումներ են գրել նաև Անանյանի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, մյուս տեղակալ՝ Միքայել Փաշանյանը, աշխատակզմի ղեկավար Էգար Գևորգայնը և ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Պաշտոնապես դրանք չեն հաստատվել: Ռաֆիկ Մաշադյանը Forrights.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը, ասելով. «Ես աշխատավայրում եմ, ՊԵԿ-ը աշխատում է բնականոն հունով»: Անանյանի հրաժարականի պատճառները նա չցանկացավ մեկնաբանել:

Մասնագիտական շրջանակներում, հարկային և մաքսային համակարգին մոտ պաշտոնյաները՝ նախկին և ներկա, մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ այնպիսի բարձր պաշտոնյայի հեռացումը, ինչպիսին ՊԵԿ նախագահն է, չի կարող լուրջ պատճառ չունենալ, որ Անանյանը ինքն է ցանկացել հեռանալ և հարմար առիթ է գտել:

Ի՞նչու էր Դավիթ Անանյանը ցանկանում հեռանալ: Վարկած կա, որ Անանյանի հրաժարականի պատճառը 2019 թվականի բյուջեի կատարողականի ընթացքում ի հայտ եկած խնդիրներն են՝ որ աննախադեպ՝ մոտ 9 տոկոս ՀՆԱ աճը, որն ունեցել ենք այդ տարում, համահունչ չի եղել հարկային մուտքերին:

Հայտնի է, որ Փաշինյանը հպարտանում էր, որ 2019 թվականին չտեսնված տնտեսական աճ է ունեցել, որում սակայն մեծ է եղել պղնձի ու ղազախներին վաճառած ավտոմեքենաներից ստացված հարկերն ու մաքսերը: Այսօր դրանք չկան այլևս, պղնձի գներն անկում են ապրում, իսկ հարկահավաք մարմինները բավականաչափ  ջանասիրություն այլևս չեն ցուցաբերում:

Մյուս վարկածը պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին է վերաբերում: Ինչպես հայտնի է, ՊՎԾ-ն ՊԵԿ-ում մայիսի 13-ից ուսումնասիրություն է սկսել: Այն վերաբերում է 2018-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ-ի կողմից կատարված ծախսերին:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է. «Ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է և հնարավոր խնդիրների մասին խոսելը դեռ վաղ է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ»:

Երրորդ վարկածն էլ կա: Բանն այն է, որ Դավիթ Անանյանը, լինելով պետական պաշտոնյա, հաշվապահական ընկերություն ուներ,  «Փի-Էյջ-Փի փարթնըրզ» ԲԲԸ:  Նա այս ընկերության բաժնետերերից է՝ փաստ, որը երբեք չի ժխտել:  

«Ես հանդիսանում եմ «Փի-Էյջ-Փի փարթնըրզ» ՓԲԸ (աուդիտորական, հաշվապահական եւ հարկային խորհրդատվական ծառայություններ մատուցող) ընկերության հիմնադիր բաժնետերերից մեկը եւ այսօր էլ ունեմ այնտեղ 15 տոկոս բաժնեմասնակցություն՝ տրված հավատարմային կառավարման»,- իր ՖԲ էջի միջոցով հայտնել էր Դավիթ Անանյանը ի պատասխան իր ընկերությանն անդրադարձող հրապարակումների: Այս ընկերությունը շռայլորեն օգտվել է ՀՀԿ-ականների բարիքներից, հիմնականում պետության պատվերներով է աշխատել, որոնք «դասավորվում» էին ֆիննախի միջոցով։

«Փի-Էյջ-Փի փարթնըրզ» ՓԲԸ-ն հաշվապահական հաշվառում է կատարել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են <<Նաիրիտը», որը նախկին վարչապետ Տիգրան Սրագսյանի օրոք տարան կործանման և որը շատ կասկածելի ֆինանսական գործարքների կիզակետում էր,  <<Երևան ջուրը», Քոչարյաններին պատկանող «Էրեբունի Պլազան», «Սիփան-1» ընկերությունը, որը գնեց հանքատեր Սիլվա Համբարձումյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը», որը նախկինների խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից էր, «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը հավակնում էր սեփականացներ պոչամբարներ սեփականացնել, ապա սնանկ ճանաչվեց,  «Նետսիս» ընկերությունը, որը ի թիվս այլոց ձեռք բերվեց «Յուկոմի» կողմից, «Թեղուտը», և այլն:

Նախկինների տնտեսական գաղտնիքներին  առնչված, այսպիսի ընկերությունների աուդիտների հաշվին հարստացած պաշտոնյան հարյուրավոր թելերով կապված է նրանց հետ և հասկանալի է, որ չի կարող գլխավորել թալանի հետ վերադարձն ապահովող հիմնական կառույցներից մեկը: Այս իմաստով Անանյանը անհետացավ ճիշտ ժամանակին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest