«Ատելությության խոսքի տարածման թեման այսօր էլ շարունակում է մնալ արդիական և հանրությունը դեռ շարունակում է պաշտպանյալին և փաստաբանին ասոցացնել միմիանց հետ»,-այսօր «Սպառնալիքներ իրավապաշտպանների նկատմամբ. ատելության խոսքը համացանցում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքներ» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, կարևորելով թեմայի արդիականությունն ու ոլորտին առնչվող իրավական կարգավորումների կարևորությունը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան» կազմակերպել էր հանրային քննարկում «Սպառնալիքներ իրավապաշտպանների նկատմամբ. ատելության խոսքը համացանցում» թեմայով:
Ատելության խոսքը բանավոր կամ գրավոր խոսքն է կամ արտահայտչամիջոցը, որը խիստ բացասական վերաբերմունք է արտահայտում և ատելություն է սերմանում որևէ անձի կամ խմբի նկատմամբ՝ պայմանավորված կրոնով, էնթիկ պատկանելիությամբ, սեռով, գենդերային ինքնությամբ, սեռական կողմնորոշման և այլ հատկանիշներով: «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը հավաստիացնում է, որ ատելության խոսքն արգելված է մի շարք երկրներում, քանի որ այն բռնություն և նախապաշարմունք է հրահրում որևէ խմբի նկատմամբ։
«Համաձայն Կանադայի օրենսդրության՝ հանրայնորեն ատելություն հարուցելը որևէ խմբի նկատմամբ համարվում է հանցագործություն, որը պատժվում է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկմամբ։ Սերբիայում արգելված է էթնիկական, ռասսայական կամ կրոնական ատելություն հարուցելը: Պատժվում է նվազագույնը կես, առավելագույնը՝ 10 տարի ազատազրկմամբ»,-ասաց Արման Ղարիբյանը, հավելելով, որ ատելության հիմքով հանցագործությունը կարող է արտահայտվել ահաբեկման, սպառնալիքների, գույքային վնասի, հարձակման, սպանության կամ ցանկացած այլ քրեական հանցագործության ձևով:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
Վիգեն Մեսրոպյանի խոսքով, եթե օրենսդիրը ատելության խոսքի հանցակազմի շարժառիթը, նպատակը և հույզերը նկարագրում է որոշակի հնացակազմի մեջ, ապա դա ստանում է պարտադիր հատկանիշի նշանակություն.
«Ազգային կրոնական կամ ռասսայական մոլեռանդության շարժառիթով կատարված հանցագործությունները ՀՀ Քրեական օրենսգրքում ներառված են և հըանդիսանում են որպես որակյալ հանցակազմի տարր են, մասնավորապես՝ կյանքին և առողջությանն ուղղված հանցագործություններ կան ինչպես նախատեսվող հանցակազմերում, այնպես էլ գույքը դիտավորությամբ վնասելու և ոչնչացնելու հանցակազմերում»,-ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Վիգեն Մեսրոպյանն անդրադարձավ Քննչական կոմիտեում առկա իրավապաշտպանների, փաստաբանների, լրագրողների, ակտիվիստների իրավունքների խախտման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին.
«2018թ.-ին Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվել է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 23 քրեական գործեր, հիշյալ 23 քրգործերից 6-ը իննը անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղակվել է դատարան, վերոնշալ անձանց նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: 14 քրեական գործ միացվել է վարույթում քննվող այլ քրգործերին»,-ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, հավելելով, որ մեկ քրեական գործ էլ կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով: Քննչական կոմիտեյում 2 քրեական գործերով դեռ նախաքննությունը շարունակվում է:
Նշյալ ժամանակահատվածում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է 12 քրեական գործեր, որոնցից 3-ը չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան.
«Հիշյալ գործով որպես մեղադրյալ ներգրավված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հանցակազմի բացակայության հիմքով 2 քրեական գործով վարույթը կարճվել է, ինչպես նաև 2 քրեական գործով վարույթը կասեցվել է, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով: Նախաքննությունը շարունակելու համար 1 քրեական գործ ուղղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, իսկ մեկ գործով էլ նախաքննությունը շարունակվում է»,-ասաց նա:
Անդրադառնալով իրավապաշտպանների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերին, Վիգեն Մեսրոպյանը նշեց, որ 2017 թվականի ընթացքում քննվել են 3 քրեական գործեր: Հիշյալ քրեական գործերը վերաբերվել են իրավապաշտպաններ Արթուր Սաքունցին, Զարուհի Հովհաննիսյանին և լրագրողական գործունեությամբ զբաղվող Մհեր Արշակյանի նկատմամբ սպառնալիքներ գործադրելու դեպքի առթիվ.
«Մեկ քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 2 քրեական գործով էլ վարույթը կասեցվել է, որպեսզ մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով»,- մանրամասնեց նա:
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է:
ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Տիգրան Մելքոնյանն էլ իր հերթին կարևորեց թեմայի ընտրությունը, անդրադառնալով համացանցում բուռն տարածում գտած սպառնալիրնքներին և անհանդուրժողականության կոչերին:
«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի գլխավորթությամբ ներկանները համատեղ առաջարկություններ կներկայացնեն համապատասխան գերատեղչություններին՝ ոլորտը կարգավորելու համար
Առաջարկվում է, որ ՀՀ արդարադատության նախարարը ՝ հանձնարարի համապատասխան ստորաբաժանմանը ուսումնասիրել ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ նախաձեռնելով մասնագիտական քննարկումներ։
Ինչպես նաև առաջարկվում է, որ ԶԼՄ-ները վերահսկեն իրենց կողմից արվող հրապարակումների ներքո արվող մեկնաբանությունները՝ բացառելով ատելության խոսքն ու բռնության հրահրումը, անհրաժեշտության դեպքում արգելափակելով ատելություն սերմանող օգտատերերի հաշիվները.
«ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի համապետական արշավ ատելության խոսքի, դրա հետևանքների ու ատելության հիմքով հանցագործությունների բացառման ուղղությամբ»,-ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: