Ռուսաստանը չի կատարի Ուկրաինայում մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, մենք չենք կարող ուշադրություն դարձնել այդ որոշմանը։ Միջազգային դատարանում «կողմերի համաձայնություն» հասկացողություն կա։ Այս դեպքում որևէ համաձայնություն չի կարող լինել»,- ասել է Պեսկովը։
Հաագայի միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցը և երեկ հրապարակված որոշմամբ պահանջել, որ Ռուսաստանը անհապաղ դադարեցնի պատերազմը։
ՄԱԿ-ի դատարանը պահանջել է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ներխուժումը Ուկրաինա։ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, որտեղ Կիևը բողոքում էր Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի խախտման մասին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: