Ռուսաստանը չի կատարի Ուկրաինայում մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, մենք չենք կարող ուշադրություն դարձնել այդ որոշմանը։ Միջազգային դատարանում «կողմերի համաձայնություն» հասկացողություն կա։ Այս դեպքում որևէ համաձայնություն չի կարող լինել»,- ասել է Պեսկովը։

Հաագայի միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցը և երեկ հրապարակված որոշմամբ պահանջել, որ Ռուսաստանը անհապաղ դադարեցնի պատերազմը։

ՄԱԿ-ի դատարանը պահանջել է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ներխուժումը Ուկրաինա։ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, որտեղ Կիևը բողոքում էր Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի խախտման մասին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest