Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է կողաշրջվել․ կա 4 զոհ։ Լուրը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհված ժամկետային զինծառայողներն են՝ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ, Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ, Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ և Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ»,- նշում է Հովհաննիսյանը։
Կան վիրավորներ, այս պահին ճշտվում է նրանց առողջական վիճակը։ Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և «Գորիս»-ի ԲԿ: Նախնական տեղեկություններով նրանցից մեկն ունի կոտրվածքներ։ Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:
«Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- հայտնում է ՊՆ խոսնակը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: