Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է կողաշրջվել․ կա 4 զոհ։ Լուրը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհված ժամկետային զինծառայողներն են՝ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ, Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ, Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ և Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ»,- նշում է Հովհաննիսյանը։

Կան վիրավորներ, այս պահին ճշտվում է նրանց առողջական վիճակը։ Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և «Գորիս»-ի ԲԿ: Նախնական տեղեկություններով նրանցից մեկն ունի կոտրվածքներ։ Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:

«Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- հայտնում է ՊՆ խոսնակը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest