22 տարի անազատության մեջ գտնվող Արման Հովսեփյանը Forrights.am-ի հետ զրույցում մատնացույց է անում խնդիրներ, որոնց պատճառով ցմահ դատապարտյալները գրեթե հնարավորություն չեն ունենում օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Ցմահ դատապարտյանը շեշտում է՝ Պրոբացիայի ծառայությունը դրական եզրակացություններ չի տրամադրում։

«Իմ խնդիրները կապված են Պրոբացիայի հետ։ Քրեակատարողականը տալիս է դրական եզրակացություն, բայց Պրոբացիան մեզ հետ 15-20 րոպե զրուցելուց հետո բացասական եզրակացություն է կայացնում՝ պատճառաբանում է, որ կրկնահանցագործության վտանգ է տեսնում, բայց հաշվի չի առնում, որ 20 տարի նստած ենք, ՔԿՀ-ն մեր հետ աշխատել է, դրա համար է դրական եզրակացություն տալիս։ 15 րոպեում մերժում են»,-մեզ հետ զրույցում ասում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արման Հովսեփյանը։

Դատապարտյանը հստակ օրինակներ է ներկայացնում, թե ինչպես Պրոբացիայի ծառայությունը հաշվի չի առնում անհատական դեպքերը։ Մասնավորապես, ըստ նրա, եթե կալանավայրում խախտում են կատարում և դրա համար պատժվում, Պրոբացիայի ծառայությունը եզրակացություն տալիս հիմնվում է խախտման վրա և հաշվի չի առնում, որ դրա համար պատասխանատվության են ենթարկվել։

«Իրենց հետ չես կարողանում առանձնազրույց ունենալ, թե ինչպես եկաք այդ գնահատականին, որ կրկնահանցագործության վտանգ եք տեսնում մեր ազատ արձագվելով։ 99 տոկոս դեպքում դատարանը Պրոբացիայի եզրակացությունը վերցնում է հիմք ու մերժում է վաղաժամկետները։  Ամեն տարի չորս-հինգ հոգի մարդ է մահանում ցմահ դատապարտյալներից։ Այս պահին գործող վերասոցալականացման ծրարգերը, որ կան, ոնց որ անիմաստ ձգձգեն մեր կալանքը։ Մի հատ, որ խախտում է լինում, մենք պատիժ ենք կրում՝ օրինակ, տեսակցությունից կամ հեռախոսազանգից ենք զրկվում, բայց երկրորդ անգամ, երբ գալիս է վաղաժամով ազատվելու ժամանակը դատախազությունը հիմք է վերցնում, որ դու խախտում ես արել և չի կարելի ազատ թողնել»,-ասում է նա և շարունակում, որ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո դրական տեղաշարժ են կատել, բայց գործընթացը միանգամից կանգ է առել։

«Հիմա ՔԿԾ-ի պետի, նախարարի հետ զրույցի ժամանակ եկանք այն պայմանավորվածությանը, որ հին կարծրատիպերը կոտրվի, ռեժիմների փոփոխություններ լինեն, դեպի բաց կալանք հարցերը լինեն, հին ձևով չլինի, որ տարիներ շարունակ եղել է։ Էն ժամանակ մի սպանության համար դատապարտել են ցմահ, որ չկա ոչ մի դաժանություն, ոչ զենք է օգտագործվել, ոչ՝ դանակ, կռվից մարդ է մահացել։ Շատ վատ ժամանակներ էր, ցմահ դատապարտում էին։ Հիմա օրենքը վատ պահանջ է դրել, ասում է՝ անկախ նրանից սպանել ես, թե՝ չէ, պետք է ընդունես, որ ազատվես։ Շատ խնդիրներ կան, որ հնից եկել են։ Չգիտեմ՝ որքանո՞վ կարող են այդ խնդիրները վերածնել։ Մենք սաղ խնդիրները ներկայացրեցինք նախարարին, ասաց՝ կփորձենք հնարավորինս արագ վերացնենք այդ խնդիրները, կփորձենք հարցերին լուծումներ գտնեն։ Մեր պահանջն է, որ գրված օրենքներն աշխատեն»,-ասաց նա։

Արմեն Հովսեփյանը 2003 թվական է դատապարտվել ցմահ ազատազրկման։ Նրա զինծառայությանը չորս ամիս էր մնացել, երբ  Վանաձորի զորամասերից մեկում երեք զինվոր է սպանվել ու իր պատմելով բարդվել իր վրա։ «Զինանոցի հերթապահն էի, ասում են, իբր զինանոցից է զենքը դուրս եկել։ Դեպքի վայրից 25 փամփուշտ էր հայտնաբերվել, որից հինգ կամ տասն էր համապատասխանում այն զենքին, որից կրակել են, մնացածը չեն էլ պարզել, թե որտեղից է հայտնվել։ Դեպքի վայրում ֆիրմա ավտո է եղել, չգիտենք էլ, թե դա ումն է»,-ասում է նա։

Արմանը մյուս դատապարտյալների նման հայտարարում է, որ իրեն դաժան բռնությունների են ենթարկել, որպեսզի ցուցմունք կորզեն։ Նշում է՝ այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է իրեն ասել, թե դատվելու է։

«Ջհանգիրյանն իմ դեմը նստած ասաց՝ դու դատվելու ես, անկախ ամեն ինչից, որ, իբր ես գիտեմ, թե ով է եղել, քանի որ զինանոցի հերթապահ եմ եղել։ Ինձ հարցաքննել են ծեծուջարդով, պահել են Վանաձորի բերդում, ամեն օր տանում էին ռազմական, մեկ ամիս տարել ծեծել են։ Ամեն օր ժամը 10-ին բերդից տարել են ռազմական, իրիկունը 10-ին բերել են բերդ։ Տանում էին ռազմական դատախազությունում և ռազմական ոստիկանությունում ծեծում էին։ Ռեյկեկով այնքան էին խփում ոտքերիս։  Խաչատրյան Վարդան էր անունը, չեմ մոռանա իր անունը երբեք, մի ամիս ծեծել է ինձ։ Քննիչն այդ ժամանակ եղել է Արմեն Հակոբյանը։ Նա եղել է Մատաղիսի գործով քննիչը, Արթուր Քոչարյանի քննիչը, Ցոլակ Պողոսյանինն է եղել։ Հիմա ես ուզո՞ւմ եմ հասկանալ Հայաստանում միայն ինքն էր քննիչ, որի սաղ կարած գործերոը գնում են ցմահ։ Իմ գործը ինքը նորմալ չի քննել։

Իմ գործով երկու վկա կար, ես անունները չէի տալիս, հետո տվեցի, այդ վկաներն ասացին, որ ինձ չեն տեսել ու իմ փաստաբանն այդ ժամանակ ինձ ասաց, որ երկրից գնում եմ ու հրաժարվեց իմ գործից, վկաներին էլ հեղափոխեցին։ Վկաների ցուցմունքով ես ազատվելու էի։ Ես պանությանը օրը իրենց հետ եմ եղել, իրենցից ջուր եմ վերցրել, բայցմ երևի վախեցրեցին, ասացին, որ ինձ չեն տեսել»,-ասաց նա։

Արման Հովսեփյանը հույս ունի, որ Սրբուհի Գալսյանի հետ հանդիպումից հետո կարծրացած կարգերը փոխվելու են և իր գործով առաջընթաց է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest