Երեկ Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մնացածին ազատ արձակել, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Քննչական ներկայացվածների մեջ է նաև քաղաքապետ Սուրեն Պետրոսյանը, որին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest