Երեկ փակված Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է:

Բաղանիս Այրում գյուղին հարակից բլուրներին մարդկանց շարժ է նկատվում: Հեռվից հասկանալի չէ՝ արդյոք զինվորականներ են, թե քաղաքացիական անձինք, տեսանելի են նաև ամենագնաց, զինվորական մեքենաներ: Առայժմ հասկանալի չէ՝ արդյոք տարվող աշխատանքները կապված են սահմանազատման հետ, թե այլ գործողություններ են կատարվում:

Երեկ առավոտից իրավապահները փակել էին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը: Ժամեր շարունակ ճանապարհը փակ պահելուց հետո իրավապահ մարմինները հայտարարություն տարածեցին, որ ճանապարհը փակել են ականազերծման աշխատանքների համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest