Ադրբեջանի Զինված ուժերում զինծառայողների կորուստներ կան։ Երկրի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նախօրեին հիվանդանոցում մահացել է շարքային զինծառայող Ամրահով Իմրանը։

Պատճառը սիրտ-անոթային սուր շնչառական անբավարարությունն է։ Ապրիլի 7-ին էլ ադրբեջանական բանակի սպա, լեյտենանտ Ուլվի Բագիրովն է մահացել հիվանդանոցում, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ագրեսիայի ժամանակ ծանր վիրավորում է ստացել։

Բացի այդ, ապրիլի 5-ին էլ Բաքուն հայտնել էր, որ ուսումնավարժական հրաձգության ժամանակ հրազենից արձակված կրակոցից մահացել է Ադրբեջանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող Խյալաֆով Սալեհը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest