ԵՄ-ն 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով, այս մասին Բրյուսելյան հանդիպման մեկնարկին հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ըստ նրա՝ ներդրումն արվելու է Հայաստանի տնտեսությունը ու հասարակությունը զարգացող և դիմակայուն դարձնելու նպատակով։

Եվրահանձնաժողովի նախագահը մասնավորեցրեց, որ գումարները կտրադրվեն փոքր և միջին բիզնեսին՝ նոր շուկաներ մտնելու համար։ Ուրսուլա ֆոն դեր Լէյենը հայտնեց, որ ներդրումներ են անելու նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest