Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, տեղեկությունը Factor.am-ին հաստատեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ՝ ականի պայթյունից տուժածը պայմանագրային զինծառայող է։ «Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնեց բժշկական կենտրոնի տնօրենը։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ զինծառայողը հետագա բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Թեմայի վերաբերյալ չկարողացանք տեղեկություններ ստանալ պաշտպանության նախարարությունից։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest