«Երաշխավորեք մեր իրավունքների պաշտպանությունը», «Տեր կանգնեք մեր իրավունքներին» գրությամբ պաստառներով այսօր Ազատության հրապարակում «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը» հանրահավաք էր կազմակերպել։

«Պետք է ՀՀ կառավարությանը հղենք կարևոր դրույթներ և սկզբունքներ, որոնք ընդունելի են բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Մեր նպատակն է կանխել զանգվածային արտագաղթը մայր Հայաստանից, ապահովել բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը», -նշվում է հայտարարության տեքստում։


Արցախյան 3-րդ պատերազմի զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը հայտարարեց, որ բնակարաններով ապահովման ծրագիրը արցախցիների համար անընդունելի է և տեղահանվածքները Ազատության հրապարակում են բարձրաձայնելու այդ մասին։

«Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում բնակարանային այդ ծրագրի մասին խոսելիս հավասարության նշան է դրել բռնի տեղահանված մեր ժողովրդի ու հայրենակիցների միջև, ասելով, որ այդ ծրագիրը պետք է բոլորի համար լինի։ Իհարկե, մենք դեմ չենք այդ մտքին, բայց մի օրինակ բերեմ՝ 2020-ին հազարավոր տեղահանվածներ ունեցանք Արցախում՝ Շուշիից, Հադրութից, հազարավոր մարդիկ եկան, հաստատվեցին Ստեփանակերտում,մի՞թե այդ ժամանակ Արցախի ղեկավարությունը հավասարության նշան դրեց նրանց միջև։ Իհարկե, ոչ։ Մի՞թե այդ ժամանակ չտեղահանված քաղաքացին ասաց՝ ինձ էլ տուն տվեք։ Այսպիսի հայտարարություն անելով փորձում են սեպ խրել մեր ու մեր հայրենակիցների միջև», -հայտարարեց Ասրյանը։ Նրա խոսքով, աշխատանք գտնելը արցախցիների համար դժվար է, բազմանդամ ընտանիքները կառավարությունից ստացվող օգնությունից մեծ կախում ունեն, հետևաբար կառավարության կողմից տրամադրվող 50 հազար-ական դրամ աջակցությունը պետք է շարունակվի մինչև բնակարանային հարցի լուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest