«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որն այժմ գտնվում է Բրյուսելում, իր յութուբյան ալիքում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցին ու դրա վերաբերյալ որոշ շրջանակներում առկա ոգևորվածությանը։

«Հայաստանում այս օրերին ակտիվ քննարկվում է Ադրբեջանի պահանջը Տավուշի սահմանները սահմանագծելու մասին, դա միակողմանի գործընթաց է, այսինքն՝ Ադրբեջանը իր կողմից չի ընդունում որևէ քարտեզ, որևէ գիծ և պահանջում է իր ուզած ձևով գծել Տավուշի մարզի սահմանը։ Այդ պայմաններում Հայաստան է գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ու հայտարարում, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց չի կարողանում Ադրբեջանին ասել՝ Պրահայում հայտարարություն եք ընդունել սահմանները փոխադարձ ճանաչելու մասին, և այդ սահմանները չեն կարող միակողմանիորեն դասավորվել միայն Հայաստանի համար, հետևաբար Ադրբեջանի օկուպացրած 241 քկմ տարածքը պետք է ազատագրվի ադրբեջանական զինված ուժերից, Հայաստանի 31 գյուղական տարածքները պետք է ազատվեն նրանցից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկել է Ադրբեջանից, այդ մասին այնտեղ խոսե՞լ է։ Տավուշի բնակիչը պետք է տեսնի, որ Ադրբեջանի զորքերը Ջերմուկից, Սոթք-Խոզնավարից, Տեղ գյուղից դուրս են գալիս, որ իր մոտ անարդարության զգացումներ չառաջանան», -հայտարարել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest