ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի հաշվարկի արդյունքում հայտարարվում է, որ ձայների 87,34%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Մյուս թեկնածու Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:

Գնահատվում է, որ ընտրությունների մասնակցությունը ռեկորդային է եղել՝ երեկ ժամը 20։37-ի դրությամբ՝ ՌԴ նախագահական ընտրություններով քվեարկել է ընտրողների 74,22 %-ը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest